Ո՛չ մի դիմում չի մնում անպատասխան
TV«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է երկրորդ փուլով օգնություն տրամադրել արտակարգ դրության պատճառով անապահով պայմաններում հայտված ընտանիքներին: Մեծացել է նաև օգնության տրամադրման ծավալները մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում:
Շահառուները, ովքեր արդեն երկար ժամանակ է չեն կարողանում աշխատել և սեփական ուժերով հացի գումար վաստակել, արդեն երկրորդ անգամ են օգտվում հիմնադրամի կողմից տրամադրվող օգնությունից: Այս քաղաքականությունը շարունակվում է, քանի որ հիմնադրամում որոշում են կայացրել օգնել բոլորին, անկախ կուսակցական պատկանելությունից, քանի որ բոլորն էլ մեր հայրենակիցներն են, և եթե դիմում են, ուրեմն նրանց խնդրանքը չի կարող անպատասխան մնալ:
Այսպիսին է բարերար Գագիկ Ծառուկյանի մոտեցումը, ով կարևորելով յուրաքանչյուր քաղաքացու խնդրանքը բազմիցս հայտարարել է, որ ո՛չ մի դիմում չի կարող մնալ անպատասխան: