ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման և արտադրման ժամկետները
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել այս տարվա ընթացքում: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Վույնովիչն ընգծել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնաբերման մասին: ԱՀԿ-ում կարծում են, որ այս տարի կհաջողվի ստեղծել պատվաստանյութը, սակայն դրա զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի: