Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Տնտե­սա­կան առու­մով մեզ ծանր տա­րի է սպաս­վում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակն արդեն մի քանի տրիլիոն դոլարի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Իսկ համաշխարհային տնտեսության կառուցակարգում առկա բալանսի փոփոխությունը շարունակվում է։ Հիմնականում տուժում են այն երկրները, որոնց տնտեսության մեջ մեծ մասնաբաժին են կազմում տուրիզմի ոլորտը և էներգակիրները։

Պետք է նկատի ունենալ, որ խիստ սահմանափակումների տևական կիրառումը կարող է էլ ավելի խորացնել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են շատ ծանր լինել հատկապես բնակչության համար։ Որպեսզի թույլ չտան սոցիալտնտեսական իրավիճակի էլ ավելի բարդացում, վարակի տարածման թիրախ դարձած երկրները աստիճանաբար անցում են կատարում դեպի սահմանափակումների թուլացում:

Եվրոպական երկրները արդեն իսկ սկսել են թուլացնել կարանտինը։ Հայաստանում կառավարությունը նույնպես, արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելուն զուգահեռ, սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու քաղաքականություն է վարում՝ չնայած այն հանգամանքին, որ վարակի տարածման բարձր տեմպը պահպանվում է։

Սակայն պետք է նկատել, որ սահմանափակումների թուլացումը չի ենթադրում, որ չեզոքացվել են հիմնական ռիսկերը, դեռ ավելին՝ այն կարող է վարակի նոր բռնկումների առիթ դառնալ։ Ուստի ժամանակն է խրախուսել տնտեսական գործունեության ոլորտները՝ միաժամանակ խիստ վերահսկողության տակ պահելով վարակի տարածման ընթացքը։

Իսկ այն, որ համավարակը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը, ցույց է տալիս բնակչության գնողունակության անկումը։ Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում նվազել է մոտ 10 %-ով, որն ինքնին բավական խոսուն է։

Բնակչության գնողունակության անկման պատճառներից մեկն էլ տրանսֆերտների կրճատումն է: Առաջին եռամսյակի տվյալներով, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9,7 %-ով:

Տրանսֆերտների կրճատումը հանգեցնում է ոչ միայն դրսից ուղարկվող գումարների հույսին մնացած ընտանիքների գնողունակության անկմանը, այլև երկրում առևտրի շրջանառության նվազմանը և այլն: 

Իսկ Հայաստանի առևտրային ոլորտը 2020 թվականի առաջին եռամսյակում 10,1%-ից 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղեցրել է տարեկան աճը մինչև 0,2% ՝ կազմելով 657,5 մլրդ դրամ։

Պատահական չէ, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ երեկ հրապարակած զեկույցում նշվում է, թե այս տարի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսությունը 3,5 տոկոս անկում կգրանցի։ 

Տնտեսական առումով մեզ ծանր տարի է սպասվում, հնարավոր է՝ տարիներ, իսկ ճգնաժամի հաղթահարումը լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջելու։

Այնպես որ, կառավարությունը պետք է տարվա ընթացքում հեռատես տնտեսական քաղաքականություն վարի, բարենպաստ պայմաններ ստեղծի ներդրումների ներգրավման համար, խրախուսի տնտեսվարողներին, ինչը պատշաճ կերպով չի արվում։ Եվ հարկ է, որ տնտեսությունն աշխուժացնելու հետ մեկտեղ մեծ ռեսուրսներ ուղղվեն սոցիալական և առողջապահական համակարգ։

Սակայն այս ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված են բազմաթիվ ներքաղաքական խնդիրներով, ընդդիմախոսներին վարկաբեկելով, նրանց լռեցնելու փորձեր անելով, սպառնալով, ատելության ու թշնամանքի մթնոլորտը խորացնելով, դատական համակարգի նկատմամբ տոտալ ճնշումներ բանեցնելով՝ նախընտրելի որոշումներ ստանալու համար։ Մի խոսքով՝ գրեթե ամեն ինչով, միայն ոչ այն գործառույթներով ու քայլերով, որոնց կոչված են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան