Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել եզրույթ, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի սուբյեկտայնությունը և անվտանգությունը

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցված մի քանի խնդրահարույց ձևակերպումներին:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաև Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաև շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենևին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել:

Սակայն ի զարմանքս բոլորին, նույն Նիկոլ Փաշինյանը հետագայում սկսեց բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ անել, որն ամենևին էլ չէր բխում հայկական կողմի շահերից։ Շուրջ մեկ տարի է, ինչպես նաև վերջին մամլո ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Այս ամենը էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ Ադրբեջանական կողմը ակտիվ շրջանառության մեջ է դնում Ղարաբաղի "ադրբեջանական համայնքի" ներկայացուցիչների գաղափարը, որը արդեն միայն գաղափար չէ, այլ իրականություն, ոմն Գյանջալիևը, ով ներկայացնում է այդ համայնքը, հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունենում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչների և դեսպանների հետ, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին, Գյանջալիևը դառնում է պատգամավոր, այսօր որպես ԵԽԽՎ պատվիրակ է հանդես գալիս։

Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում էր նրանց դարձնել բանակցությունների կողմ և գործոն։ Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչները:

Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար: ԼՂ բանակցային գործընթացը մեր ազգի վերջին ճակատամարտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ անդառնալի։

Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն դրսևորեն, ազգի ողջ ներուժը երկրի միջազգային դիրքի և անվտանգության ծառայեցնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության քաղաքական իշխանությունները մեկընդմիշտ պետք է հիշեն, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն իսկ լուծվել է և այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։ Ղարաբաղը այլևս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն»։

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»