Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Օլիգարխները դիմակների համար բարձր գներ են սահմանում, իսկ իշխանությունն ասում է՝ մենաշնորհ չկա. տնտեսագետ

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում կրկին բուռն քննարկում ծավալեց անհատական պաշտպանիչ միջոցների, հատկապես՝ դիմակների աճող գների մասին: Իշխանականներից այս քննարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կիսեց այն տեսակետը, որ կառավարությունն ամեն կերպ պիտի զսպի դիմակների աճող գները: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը գների զսպման հնարավոր միջոցների մասին զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Ամենագործուն դերը, գներն աճելու առումով, տնտեսվարողների մրցակցությունն է: Ինչքան էլ կառավարությունը պնդի, թե այս ոլորտում մենաշնորհներ չկան, միևնույն է, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք շուկայի մեջ մեծ տեսակարար կշիռ չունեն, բայց վարում են կողմնորոշող քաղաքականություն փոքր տնտեսվարողների համար: Թելադրողները հիմնականում խոշոր դեղատնային ցանցեր ունեցող մեր հայտնի օլիգարխներն են, որոնք սահմանում են վաճառքի գները»,- նշում է տնտեսագետն ու հավելում, որ սա դեղերի շուկայի առանձնահատկությունն է, որ ձևավորվել է վերջին 10-15 տարիների ընթացքում, երբ դեղ ներմուծողները կամ արտադրողները ներխուժեցին նաև մանրածախ շուկա՝ ի դեմս դեղատնային շուկայի: 

Շահույթն ապահովող առկա սպեկուլյատիվ գործարքներից զատ, տնտեսագետն ընդգծում է նաև օբյեկտիվ գործոնները, որոնց անմիջական ներգործությամբ է, որ դիմակների գներն աճում են:

«Օրինակ թանկացել են նույն արտադրության տարբեր պարագաների գները, այդ թվում՝ կտորների, նաև սարքերի: Բայց, միևնույնն է, հարց է առաջանում՝ արդյոք օբյեկտիվ է գների այսքան բարձրացումը: Այս մասով պետք է ստուգումներ իրականացներ ՏՄՊՊՀ-ի միջոցով: Սակայն, ցավոք սրտի, հանձնաժողովը մատնված է լիակատար անգործության, արդարացումը կրկին մեկն է՝ ոլորտում մենաշնորհ չկա»,-ասում է Պարսյանը, նաև նշում, որ իրավիճակը շտկելու միակ տարբերակը շուկայի ուսումնասիրումն է ՏՄՊՊՀ կողմից: 

Տնտեսագետին մտահոգում է այն փաստը, որ դիմակների գները զգալիորեն տարբերվում են Երևանի տարբեր մասերում:

«Սա օրենսդրական թերացման ու բացի խնդիր է, և ՏՄՊՊՀ-ն արդարացիորեն դժգոհում է, որ չունի լծակներ տնտեսվարողների նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու և վարույթ սկսելու համար, բայց այս իրավիճակում օրենքի անկատարության վրա հղում անելով՝ անգործության մատնվելն էլ անընդունելի է»,- ընդգծում է Պարսյանը և պնդում, որ ՏՄՊՊՀ-ն միայնակ չպիտի գործի, նրան պետք է օգնեն այլ գերատեսչություններ, օրինակ՝ տնտեսությունից կտրված Էկոնոմիկայի նախարարությունը, նաև դեղատներին լիցենզիա տրամադրող  լիազոր մարմիններն՝ ի դեմս առողջապահության նախարարության: 

Նա նաև կարծում է, որ կարիք կլինի նաև կոնկրետ գին և որակի կոնկրետ չափանիշներ սահմանել:

«Պետք է սահմանել հստակ գին, որից բարձր գնով վաճառք չկարողանա իրականացնել ոչ մի տնտեսվարող: Արտակարգ դրության պայմաններում ասածս իրականացնելու համար մենք նման լծակներ ունենք: Հնարավորություն ու կարողություն կա, մնում է քայլերն իրականացնող գտնվի՝ ի դեմս այս լիբերալ կառավարության, որ այս իրավիճակում ուղղակի չի էլ պատկերացնում, որ կարող է տնտեսական պրոցեսներին միջամտել և որևէ բան փոխել»,- եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: 

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում