Եթերից հեռացած գեղեցկուհին. Սեդա Սարգսյան (լուսանկարներ)
Lifestyle
Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չէ, միայն խնամվածությունն ու հարդարվածությունը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այև, որ ամենակարևորն է կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն:
Ի դեպ, մեկ շատ կարևոր դիտարկում՝ ամենևին պարտադիր չէ, որ համակարծիք լինեք իմ ներկայացրած աղջիկների թեկնածության հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք այդ մարդկանց: Այն, որ իրենք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, իրենց մեղքը չէ: Այդքան խիստ մի՛ դատեք նրանց՝ գրելով, որ նրանց միայն դիմահարդարումը, ֆոտոշոփն ու պլաստիկ վիրահատություններն են այդպիսին դարձրել: Պարզապես աչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ և խնամված հայուհիներ ունենք:
Եվ այսպես, իմ սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում եմ ժամանակին իր վրա մեծ ուշադրություն հրավիրած և մի շարք հեռուստանախագծերում, այդ թվում՝ հեռուստասերիալներում հայտնված Սեդա Սարգսյանին: Ու թեև Սեդան այժմ իրեն դրսևորում է միայն ընտանիքում, զբաղվում է իր բալիկի խնամքով, բայց դատելով նրա սոցցանցային լուսանկարներից՝ նա չի դադարել հետևել իրեն ու ներկայանալ իր ողջ գրավչությամբ:
Նյութն ամբողջությամբ` այստեղ