Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ

«Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն». Գայանե Ավետիսյանի բնական տեսքը՝ նոր ֆոտոշարքում ու անկեղծ զրույցը

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Գայանեն լուսանկարներում ներկայացել է բնական տեսքով՝ ցուցադրելով նաեւ ներքին զգացողությունները: Դերասանուհին պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով առանց դիմահարդարման ներկայանալու, փոփոխություններով պայմանավորված հոգեվիճակի, կանացի երջանկության, իր հանդեպ նախանձի եւ այլ թեմաների շուրջ:

Գայանե, ո՞ւմ մտահաղացումն էր, որ հենց այդպիսի՝ բնական տեսքով պետք է ներկայանաս ֆոտոշարքում:

Վաղուց էի ցանկանում բնական կերպարով ներկայանալ, որտեղ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ առանց շպարի, ու ցույց տալ ներքին հոգեվիճակս, թե ինչքան եմ ես բնությանը մոտ: Մտահաղացումն իմն է, բայց լուսանկարիչը՝ Աննան, շատ լավ կարողացել է դա պատկերել: Կարծում եմ՝ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել:

Շատերը հաճախ հաշտ չեն լինում իրենց արտաքինի հետ, հատկապես, երբ շպարված չեն: Երբեւէ եղե՞լ է, որ բարդույթներ ունենաս արտաքինի հետ կապված:

Ես երբեւէ չեմ ունեցել բարդույթներ: Իհարկե, բարդույթներ ունեն բոլորը, բայց արտաքինի հետ կապված բարդույթներ չունեմ, որովհետեւ մարդ գեղեցիկ է այնպես, ինչպես ստեղծված է բնությունից: Միշտ ինձ ավելի լավ եմ զգացել առանց շպարի:

Ե՞րբ ես քեզ ավելի գեղեցիկ եւ ներդաշնակ զգում:

Ես ինձ ներդաշնակ եւ գեղեցիկ եմ զգում, երբ արտաքինս եւ ներքինս համապատասխանում են իրար, երբ կա հոգու հետաքրքիր բալանս, երբ մտքերս խառնված չեն: Այդ ամեն ինչն արտացոլվում է արտաքինի վրա: Կարելի է ասել, որ ես ինձ լավ եմ զգում հենց այս ֆոտոշարքի կերպարում, որտեղ հենց ես եմ, չկա ոչ մի ավել բան, նույնիսկ ինչ-որ հատուկ կեցվածք չեմ ընդունել լուսանկարվելիս: Պարզապես, Աննան ֆիքսել է այն էմոցիաները, որոնք տվյալ պահին ունեցել եմ:

Ամենատպավորիչ հաճոյախոսությունը, որը երբեւէ ստացել ես, ո՞րն է եղել:

Ամենատպավորիչն այն հաճոյախոսությունն էր, երբ ինձ ասել են՝ ինչ սիրուն են պեպեններդ (ծիծաղում է):

Կոսմետիկայի ո՞ր պարագան ես պարտադիր օգտագործում:

Միշտ օգտագործում եմ շուրթերը փափկեցնող բալզամ:

Ե՞րբ ես, սովորաբար, դիմում ոճափոխությունների. դա պայմանավորված է ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններով:

Առհասարակ, մարդը դիմում է ոճափոխությունների, երբ ինչ-որ բան չի կիսում ինքն իր հետ: Ներքին պայքարի հետաքրքիր միջոց է նաեւ արտաքին փոփոխությունը: Եղել են  դեպքեր, երբ կտրուկ փոփոխել եմ արտաքինս՝ մազերս եւ այլն, բայց փառք Աստծո՝ հիմա չունեմ նմանատիպ ցանկություն, ինչը նշանակում է, որ շատ լավ հոգեվիճակում եմ:

Ո՞վ է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինն ըստ քեզ:

Ինձ համար բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը՝ որպես դերասանուհի, Ջուլիա Ռոբերթն է, իսկ, առհասարակ, չկա տգեղ կին, բոլոր կանայք են գեղեցիկ՝ լինի արտաքին, թե ներքին գեղեցկություն: Կանայք, կարծում եմ, Աստծո ստեղծած ամենագեղեցիկ էակներն են, եւ, իհարկե, ինձ համար ամենագեղեցիկ կինն իմ մայրիկն է:

Ավելի ճշմարիտ են տղամարդկա՞նց հաճոյախոսությունները, թե՞ կանանց:

Միանշանակ, ավելի ճշմարիտ են տղամարդկանց հաճոյախոսությունները: Որքան էլ՝ մենք չնկատենք, կանայք չեն սիրում անել հաճոյախոսություններ: Հաճոյախոսություն կարելի է լսել այն կանանցից, որոնք վստահ են իրենց ուժերի վրա, հաջողակ են եւ գնահատում են իրենց արժեքը: Այդ դեպքում նրանք կարողանում են տեսնել գեղեցիկն ու բարձրաձայնել այն:

Երբեւէ զգացե՞լ ես նախանձ քո հանդեպ:

Որքան էլ հիմա տարօրինակ թվա ասածս, իսկապես, զգում եմ նախանձ իմ հանդեպ, եւ այն զգում եմ անգամ կիլոմետրերից: Նախանձող մարդկանց վատ էնեգիան միանգամից գալիս է ինձ մոտ, իհարկե, շատ մոտ չեմ թողնում, բայց շատ շուտ կարողանում եմ զգալ նախանձն ու, ուղղակի, պատ եմ շարում, որ այն ինձ չհասնի: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց աշխարհում նախանձը շատացել է:

Ինքդ մարդկանց ո՞ր հատկանիշներին կամ ձեռքբերումներին կարող ես նախանձել:

Առհասարակ, ես ոչ ոքի չեմ նախանձում եւ չեմ էլ սիրում դրա մասին խոսել, բարձրաձայնել, որովհետեւ ինձ համար այդ հատկությունը հիվանդություն է, եւ փառք Աստծո, որ ես դրանով հիվանդ չեմ: Ես, պարզապես, կարող եմ տեսնել, նպատակասլաց, շատ կամեցող, բարի ու չհանձնվող մարդկանց, որոնցից կարող եմ օրինակ վերցնել, որոնց քայլերը կարող եմ հասկանալ… Դա նախանձ չեմ համարում, դա համարում եմ լավ օրինակ: Մարդ միշտ էլ կարող է տեսնել դիմացինի լավ հատկանիշները եւ փորձել դրանցից գտնել իր մեջ, կամ ձեռք բերել:

Կանացի երջանկությունը պարտադի՞ր է, որ կապված լինի տղամարդու ներկայության հետ:

Ինձ համար պարտադիր չէ, որ կանայք երջանիկ լինեն միայն այն ժամանակ, երբ իրենց կողքին կա տղամարդ: Կինը պետք է ինքն իրենով, իր կյանքով, իր առօրյայով, իր ներքինով, իր գեղեցկությամբ, հոգեւոր արժեքներով, իր առավելություններով կարողանա լինել երջանիկ: Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն: Իհարկե, տղամարդը լրացնում է կնոջ երջանկությունը:

«Երկուսով» սերիալի քո կերպարի ո՞ր գծերը կցանկանայիր ունենալ նաեւ իրական կյանքում:

«Երկուսով» սերիալի կերպարի հատկությունները, որոնք ես կուզեի ունենալ, չեմ պատկերացնում իրական կյանքում, որովհետեւ այնտեղ ես խաղում եմ հոգատար մոր կերպար, ինչն ավելի շատ փորձել եմ վերցնել կողքից՝ նայելով այլ մարդկանց հատկանիշները: Քանի որ իրական կյանքում ես դեռ չունեմ մայր լինելու այդ փորձը, դեռ չգիտեմ՝ ինչ կսպասվի ինձ, կուզենա՞մ ունենալ այդպիսի բնավորություն, թե՞ ոչ… Չնայած՝ ցանկացած կերապար դերասանն անցկացնում է իր միջով, ու այս կերպարի մեջ կան գծեր, որոնք իմ կողմից եմ դրել՝ հոգատարությունը, չափից դուրս անհանգստանալու, շատ սիրելու բնավորությունը եւ այլն:

Եթե լինեիր նկարչուհի, ինչպիսի՞ն ու ի՞նչ գույների մեջ քեզ կնկարեիր:

Քանի որ իմ մեջ հոսում է պապիկիս՝ Արամ Ավետիսյանի արյունը, որը հրաշալի, տաղանդավոր, նկարիչ է, կարծում եմ՝ հետաքրքիր կլիներ, եթե ես էլ նկարեի, չնայած՝ կարծում եմ, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչը նրա մոտ լավ է ստացվում: Շատ տարիներ առաջ ես փորձել եմ, եւ որքան էլ տարօրինակ է, վերջերս էլ ցանկություն առաջացավ նկարելու: Իսկ եթե ինձ նկարեի, կնկարեի անտառի կանաչի, երկնքի սպիտակի ու երկնագույնի, բաց վարդագույնի ու ոսկեգույնի մեջ: Չգիտեմ՝ ինչու, բայց այդ գույները մտքիս եկան այս պահին:


Շարունակությունն՝   այստեղ

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ