Ինչպես հագուստի միջոցով քողարկել կազմվածքի թերությունները
Lifestyle
Խորհուրդներ բարձրահասակ կանանց համար
Շատ կանայք բարդույթավորվում են իրենց բարձր հասակի պատճառով: Եթե բարձր հասակը ձեզ համար խնդիր է, ապա հրաժարվեք մանր նախշերով և ուղղահայաց գծերով զգեստներից: Բարձրահասակ կանայք պետք է կրեն խայտաբղետ երանգներով շորեր: Ոճաբանները նրանց խորհուրդ են տալիս հագնել ցածրադիր գոտկատեղով տաբատներ: Անհրաժեշտ է կրել խոշոր չափերի աքսեսուարներ, իսկ փոքրածավալ պայուսակներից և զարդերից հարկ է խուսափել:
Քողարկում ենք փոքր կուրծքը
Փոքր կրծքերով կանանց առաջին հերթին հարկ է կատարել կրծկալի ճիշտ ընտրություն: Այն պետք է համապատասխանի ձեր չափսին, երբեք մի գնեք այլ չափերի կրծկալ: Տեսողականորեն կուրծքը կարող եք մեծացնել դրանց շրջանում շրջազգեստի ընդգծումներով կամ ալիքաձև լուծումներով: Եթե չեք ցանկանում կրծքերի փոքրությունը նկատվի` խուսափեք կիպ գրկող հագուստից : Հիշեք՝ թեթև, հոսող կտորներն ավելի են ընդգծում ձեր չափսերը և չեն քողարկում փոքր կուրծքը:
Ինչպես տեսողականորեն փոքրացնել մեծ կուրծքը
Մեծ կուրծքը միշտ չէ, որ համարվում է առավելություն: Որոշ դեպքերում այն անհամաչափ տեսք ունի: Նման դեպքերում պետք է հրաժարվել այնպիսի հագուստից, որը վերևի հատվածում բարդ կառուցվածք ունի: Մեծ կրծքերի պարագայում պետք է խուսափել բարակ, սպորտային շապիկներից: Դասական տարբերակ է համարվում մուգ գույնի երկար իրանով վերնաշապիկը, ինչպես նաև հասարակ շրջազգեստը` օվալաձև դեկոլտեով:
Ինչպես քողարկել փորը
Փորը քողարկելու համար դուք պետք է հրաժատվեք կախված գոտկատեղով տաբատներից, ինչպես նաև՝ «հոսող» զգեստներից: Ընտրեք լայկրայի նվազագույն քանակություն պարունակող հագուստ: Երբեք վերնաշապիկը մի դրեք տաբատի կամ կիսաշրջազգեստի մեջ, քանի որ այն կխտացնի գույները: Կատարյալ լուծում կլինեն ուղղաձիգ ջինսերը, որոնք նաև տեսողականորեն կմեծացնեն հասակը: Փորիկ ունեցող կանանց ոճաբանները խորհուրդ են տալիս կրել լայն գոտիներ` գոտկատեղի մակարդակից ցածր:
Ինչպես քողարկել թմբլիկ ոտքերը
Լիքը ոտքերի դեպքում հարկ է հրաժարվել կարճ շրջազգեստներից ու կիսաշրջազգեստներից: Բարձր կրունկները ոտքերի գեղեցկություն են հաղորդում, այդուհանդերձ` դրանք չպետք է շատ բարակ լինեն: Եթե ձեր խնդիրը թմբլիկ ոտքերն են` հրաժարվեք մեծ չափի իրերից, ինչպես նաև` զինվորական ոճի հագուստից: Հաստ ոտքերը քողարկելուն ձեզ կօգնեն մուգ երանգների ոչ փայլուն կտորները:
Այժմ դուք գիտեք, թե ինչպես քողարկել կազմվածքի թերությունները՝ միաժամանակ ունենալով ոճային տեսք: