Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

«Բարձրակրունկներով վազում էի աքլորի հետեւից». մոդել Լիանա Թովմասյանի նոր ֆոտոշարքն ու զավեշտալի միջադեպը

Մոդել Լիանա Թովմասյանը, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Շանհայ, այս ընթացքում Հայաստանում է: Այստեղ նա նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Քրիստինա Արուտյունովայի (Chris Nova) հետ: Նկարահանումների ընթացքում Լիանան ստիպված է եղել վազել անհնազանդ աքլորի հետեւից՝ այդ ընթացքում կրելով նորաձեւ հագուստ ու բարձրակրունկներ: Մոդելը NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր լուսանկարներն ու պատմել ֆոտոշարքի զավեշտալի իրարանցման, գյուղական միջավայրի, ամուսնու հետ Չինաստան տեղափոխվելու ու այնտեղ մոդելային կարիերա սկսելու մասին:

Լիանա, ֆոտոշարքում գյուղական միջավայրում ես, բայց շատ նորաձեւ կնոջ կերպարում. ինչ-որ հատուկ մեսիջ ունեցե՞լ է շարքը: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:

Նորաձեւությունը տեսնում եմ ամենուր եւ ամեն ինչ՝ նորաձեւության մեջ, մեսիջը սա է:

Մենք ծրագրել էինք լրիվ այլ ֆոտոշարք անել, բայց որոշակի խանգարող հանգամանքներ եղան ու տեղում փոխեցինք միտքը. որոշեցինք նորաձեւությունը ֆիքսել գյուղական կյանքի հետ: Կարծում եմ` ստացվեց:

Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:

Նկարահանումներն իրականացրել ենք Լոռիում, մի քանի գյուղերով շրջել ենք ու գտել շատ հին գյուղական տուն, որտեղ կկարողանայինք ստանալ նման ֆոտոշարք: Հանդիպեցինք մի կնոջ, որը թույլ տվեց իր տան բակում անել նկարահանումները: Նրան խնդրեցինք, որ աքլոր մեզ տրամադրի, ու այդպես անցանք գործի…

Ինչպե՞ս ընթացավ քո եւ աքլորի «համագործակցությունը»: Ի՞նչն էր ամենադժվարը:

Սկզբում շատ հանգիստ էր, մի քանի լուսանկար արեցինք, բայց երբ հավաբնի դուռը բացվեց եւ հավերը դուրս եկան, աքլորը ձեռքիցս փախավ (ծիծաղում է): Հասավ դիմացի հողատարածք, ու այդ ժամանակ ես ու լուսանկարիչը չգիտեինք` ինչ պետք է ասեինք այն կնոջը, որը մեզ տրամադրել էր այդ աքլորին: Հետո բոլորս սկսեցինք վազել այդ աքլորի հետեւից: Բարձրակրունկներով վազում էի տարբեր հողամասերով, որ բռնեինք նրան (ծիծաղում է): Իսկ մինչ մենք բոլորս կենտրոնացած որոնում էինք աքլորին, հավաբնից այդ ընթացքում մի հավ փախավ... լրիվ հակառակ ուղղությամբ: Մի խոսքով` մոտ երկու ժամ ես ու լուսանկարիչը մյուս գյուղացիների հետ միասին վազել ենք այդ աքլորի ու հավի հետեւից ու կարելի է ասել` մեր համատեղ ֆոտոշարքը չստացվեց:

Այն լուսանկարները, որոնք կտեսնեք, հենց առաջին մի քանի կադրերն են: Մտադիր էինք մայրամուտին անել նկարները, բայց աքլորի «փախուստի» պատճառով չստացվեց: Ամեն դեպքում, լավ հուշեր մնացին այդ օրվանից:

Գյուղում երբեւէ ապրե՞լ ես:

Գյուղում չեմ ապրել, բայց շատ եմ սիրում գյուղական կյանքը, գյուղական սնունդը: Տատիկներս ու պապիկներս գյուղացիներ են, ու ես շատ հաճախ եմ նրանց այցելում ու շաբաթներով մնում այնտեղ: Ինձ շատ է դուր գալիս այդ միջավայրը, միգուցե, հետագայում գյուղերից մեկում տուն գնեմ ու որոշ ժամանակ մեկուսանամ այնտեղ:

Տեւական ժամանակ Չինաստանում էիր. ե՞րբ ես վերադարձել Հայաստան. ինչո՞վ էր պայմանավորված այցդ:

Այո, հենց ամուսնության հաջորդ օրը որոշեցինք մեր համատեղ կյանքը սկսել Չինաստանում` Շանհայ քաղաքում: Հիացած եմ... շատ լավ ու զարգացած քաղաք է: Առաջին անգամ էի այնտեղ, եւ 7 ամիս այնտեղ մնալուց հետո այս չարաբաստիկ վիրուսի պատճառով ժամանակավորապես վերադարձանք Հայաստան` չմտածելով, որ այստեղ էլ է նույնը լինելու: Հիմա այնտեղ ամեն ինչ կարգավորվել է, պարզապես չվերթներ դեռ չեն իրականացվում, դրա համար Հայաստանում ենք, բայց երբ առաջին չվերթը լինի, վերադառնալու ենք Չինաստան: Մի քանի տարի դեռ այնտեղ պետք է մնանք, որովհետեւ ունենք աշխատանքային պայմանագիր: Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան ու կշարունակենք ապրել այստեղ:

Չինական մշակույթին հարմարվելը հե՞շտ էր:

Չինական մշակույթը շատ զարգացած է, բոլոր ոլորտներն են այնտեղ շատ զարգացած, ես շատ բան եմ սովորել Շանհայում: Ինձ միշտ թվում էր` ես «տեսած եմ», զարգացած եմ, բայց Շանհայում հասկացա, որ դեռ շատ բաներից հետ եմ: Չինացիները շատ խելացի են ու աշխատասեր, դա ինձ դուր է գալիս. Շանհայում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում:

Այնտեղ մոդելային կարիերա սկսելու շանսեր կայի՞ն:

Այնտեղ տեղափոխվելուց երկու ամիս անց սկսեցի զբաղվել մոդելային աշխատանքով, համագործակցում էի մի քանի գործակալների հետ, հիմնականում չինական բրենդների ֆոտոշարքերին էի մասնակցում, այնտեղ մասնակցել եմ նաեւ հայտնի բրենդներից մեկի քասթինգին, որի անունը դեռ չեմ ուզում նշել, եւ որի ցուցադրությունը պետք է լիներ ապրիլին կամ մայիսին: Ես նախնական փուլն անցել եմ, պետք է լիներ նաեւ երկրորդ փուլ, բայց հետո իրենց Նոր տարին սկսվեց, հետո էլ` վիրուսը, ու այդպես աշխատանքները ժամանակավորապես հետաձգվեցին: Հուսով եմ` երբ ամեն ինչ կարգավորվի, դա էլ ուժի մեջ կլինի, ու ես երեւի իմ կյանքի ամենապատասխանատու ցուցադրությանը կմասնակցեմ: Հիմա էլ գործակալները գրում են ինձ, բայց ցավոք` առայժմ այստեղ եմ ու չեմ կարող աշխատել:

Ամուսնությունը փոխե՞լ է քեզ:

Այո, ամուսնությունը շատ բան է փոխել իմ կյանքում: Հիմա ավելի ուրախ եմ, քանի որ կողքիս կա մի մարդ, որը բացի ամուսին լինելուց` նաեւ ընկեր է, ինձ հասկանում է, խորհուրդներ տալիս ու աջակցում:

Ինչպե՞ս այս համաճարակն անդրադարձավ մոդելային ասպարեզի վրա:

Կարծում եմ` այս համաճարակը բոլոր ասպարեզների վրա է ազդել... Տա Աստված, որ մինչեւ օգոստոս ամեն ինչ կարգավորվի, ստեղծվի, վերջապես, այն պատվաստանյութը, որով հնարավոր կլինի այս ամենի դեմն առնել...

Հիմա ինչո՞վ ես զբաղվում:

Ներկա պահին ոչ մի հիմնական աշխատանք չեմ կարող վերցնել, որովհտեւ հնարավոր է`մոտ երկու ամսից վերադառնամ Չինաստան: Մի քանի նախագծերի շուրջ եմ աշխատում, ֆոտոշարքերս եմ ավելացնում: Ունեմ նաեւ մի քանի գովազդային առաջարկներ, որոնք մինչեւ մեկնելս կհասցնեմ իրագործել:

լուսանկարներ

Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»