Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձրագույն կրթության ոլորտում, ըստ էության, էական և մեծ բարեփոխումների փուլի կամ փաթեթի ականատես չենք եղել: Դիտարկելով վերջին երկու տարիներին բարձրագույն կրթության ոլորտում առկա իրավիճակը՝ «Փաստի» հետ զրույցում ասաց «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը:

«Միակ քայլը, որը քաղաքականության մակարդակով կարելի է փոփոխություն համարել, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծի մշակումը, հրապարակումն ու որոշ իմաստով նաև շրջանառումն է շահառուների շրջանում: Բարձրագույն կրթությունն ընդհանրապես կրթության ամբողջ համակարգի մաս է կազմում: 

Եթե մենք փոփոխություն էինք ակնկալում բարձրագույն կրթության համակարգում, ենթադրվում էր, որ պետության կողմից որոշակի ռազմավարական փաստաթուղթ պետք է լինի, որն ըստ էտապների քարտեզագրելու էր փոփոխությունը: Խոսքը կրթության զարգացման ծրագրի կամ ռազմավարության մասին է: 

Այդ մասին քաղաքականություն մշակողները պարբերաբար խոսում են, բայց երկու տարի է անցել, և մենք ականատես չենք եղել որևէ փաստաթղթի, որը կքարտեզագրի Հայաստանի կրթության զարգացման ճանապարհը»,-ընդգծեց փորձագետը:

Նա հավելեց՝ վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ բավականին երկար քննարկումներ եղան, բայց հատկանշական է, որ օրենքի նոր նախագիծը դեռ ուժի մեջ չի մտել: «Նախագիծը փաստաթուղթ է, որը կարող է մարմնավորվել քաղաքական կամքի առկայության դեպքում: 

Այո, համաճարակը մի փոքր դանդաղեցնում է գործընթացը, բայց, այդուհանդերձ, կարծես թե այնքան էլ չենք հասկանում՝ այդ կամքը կա, թե ոչ: Մասնավորապես՝ ի՞նչ փոփոխություններ պետք է լինեին, որոնց իրականացման հնարավորությունն այսօր հասկանալի չէ: 

Այդ առումով օրինակ է անցումային արդարադատության դրույթների կիրառումը՝ կրթության համակարգում»,-ասաց նա՝ շեշտելով, որ ռեկտորների, պրոռեկտորների հարցը սեղանին դնելով՝ հեղափոխությունը բուհեր տանելու պայման կստեղծվեր:

«Այնուամենայնիվ, երկու տարի է անցել, բայց հեղափոխությունը դեռևս բուհեր չի հասել: Ասվածի վառ ցուցիչը վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող հայտնի գործընթացներն են, որոնք կարծես հիշեցնում են մինչհեղափոխական Հայաստանում առկա դրսևորումները: 

Այդ գործընթացները, ցավոք, չեն փաստում, որ հեղափոխությունը բուհեր է մտել: Իհարկե, մեծ ակնկալիք կար, որ բարձրագույն կրթության ոլորտում էական փոփոխություններ կլինեին, բայց այդ փոփոխություններն անողները մարդիկ էին: 

Պետք է ընտրվեին, ձևավորվեին նոր խմբեր, լինի ռեկտորների, թե մենեջերների տեսքով, որոնք այդ անհրաժեշտ փոփոխությունները բուհեր կտանեին: Բայց, ցավոք, մենք նման պատկեր չունեցանք: 

Մեկ փոփոխություն, իհարկե, այդ իմաստով եղավ՝ փոխվեցին հոգաբարձուների խորհուրդների անդամները: Կային ակնկալիքներ, որ հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը բուհերում պետք է փոփոխության նոր ալիք մտցնեին, բայց կազմերը փոխվեցին, մարդիկ փոխվեցին, իսկ բովանդակությունը մնաց նույնը: 

Ստացվեց այնպես, որ այդ մարդկանց բուհում հայտնվելը բուհի վրա ռազմավարական որևէ ազդեցություն և նշանակություն չունեցավ: Բուհերն ինչպես մեխանիկորեն ու բնազդորեն աշխատում էին, նույնկերպ շարունակում են աշխատել նաև հիմա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Փորձագետը, այնուամենայնիվ, մի դրական միտում է նկատել:

«Կարևոր է նշել, որ համաճարակի փուլում, անկախ նախարարության աջակցությունից ու գործունեությունից, բարձրագույն կրթության համակարգում բավականին դրական միտումներ կան, որոնք պայմանավորված են հենց բուհի ներքին անձնակազմի, բուհի ղեկավարության իրական աշխատանքով: Մինչ այս վերևից ներքև կառավարման ճնշող համակարգն այնքան մեծ էր, որ, ըստ էության, ցանկացած գործողություն համաձայնեցվում էր նախարարության հետ: 

Բայց այսօր, հատկապես հեռավար կրթության պայմաններում, մենք տեսանք, որ մեր բուհերը արձագանքող են: 

Իսկ այն քննադատությունը, թե բուհերը ինչ-որ փոփոխություններ կատարելու ներուժ չունեն, այնքան էլ փաստահենք չէ, քանի որ տեսնում ենք, որ ներքին օղակներում կան ճիշտ մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք կարողանում են գործընթացներ կառավարել: 

Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացների կառավարումից էական փոփոխություն տեղի չի ունենում, որովհետև գլխավոր պատասխանատուն՝ ռեկտորը, պրոռեկտորը կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, այն հեղափոխական անձը չէ, որը կկատարեր այդ փոփոխությունը»,-ասաց Մ. Թադևոսյանը՝ նշելով, որ համաճարակից հետո նախարարությունը պետք է մտածի՝ ինչպես անել, որ շատ արագ բուհեր տանի փոփոխությունների այն ամբողջ գաղափարները, որոնց մասին խոսում էին դեռ հեղափոխության ժամանակ:

«Ինչո՞ւ, որովհետև փոփոխությունների ակնկալիքները, ուսանողական էյֆորիան արդեն մարում են, և մարդիկ, կարծես, հիասթափվում են ու տեսնում, որ բուհերն, այդուհանդերձ, տեղից չեն շարժվում»,-եզրափակեց Մ. Թադևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»