Ստավրոպոլի երկրամասում նոյեմբերի 26-27 կանցկացվի Ռուսական Համաշխարհային ժողովի Ստավրոպոլյան համաժողովը` «Գլոբալ մարտահրավերներ` ռուսական պատասխան» խորագրով:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 450 մասնագետներ` հասարակական եւ քաղաքական գործիչներ, պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ եւ գործարարներ:
Միջոցառման կազմակերպիչներն են` Ռուսական Ազգային Համաշխարհային Ժողոը, Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանը, Հասարակական նախագծման ինստիտուտը եւ Ժամանակակից կովկասյան քաղաքականության կենտրոնը` ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն է` ստեղծել հարթակ գաղափարի եւ արժեքներ լայն ներկայացման եւ քննարկման համար, եւ այդ արժեքները կյանքի կոչելու ուղիների որոնում:
Նշենք, որ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի հրավերով` Հայաստանից համաժողովին կմասնակցի “Պոստ Սկրիպտում” մամուլի- ակումբի ղեկավար Վանիկ էլիզբարյանը: