Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան

Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի    հորդորի համար եկեղեցուն մեղադրելը մեղմ ասած արդար չէ։ Այս մասին Հ2-ի եթերում Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու համար մեղադրանքները պարբերական բնույթ են կրում։ Որոշ  գործիչներ, կարեւոր չէ՝ իշխանության շաչքերում են ընդգրկված, թե ընդդիմության կամ հասարակության այլ շերտերի, բավարարված չտեսնելով իրենց սպասումներն ու հավակնությունները, որոշակի դժգոհություններ ունենում են եւ կարծես թե պատրաստ ունեն դրոշմն ու խարանը՝ Եկեղեցուն մեղադրելու համար», ասել է Արշակ սրբազանը։

Մայր Աթոռի դիավանապետի խոսքով՝ լավագույն դեպքում սա գիտելիքների սակավություն է, Հայ Եկեղեցու առաքելության անգիտություն։

«Առավելագուն դեպքում՝ մարդկանց շփոթեցնելու էժանագին հնարանք, եկեղեցին աշխարհիկ սովորական կառույցի կարգավիճակի իջեցնելու ի սկզբանե ձախողված ձգտում։ Ինչ են ասում այս մարդիկ։ Ասում են՝ եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, քանի որ քաղաքական այս կամ այն երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնեց։ Այսպես արտահայտվելու համար եկեղեցու եւ քաղաքականության տարանջատման վերաբերյալ պետք է չունենալ տարրական գիտելիքներ», նշել է Մայր Աթոռի դիվանապետը։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ երբ ձեւավորվել է եկեղեցին պետությունից կամ քաղաքականությունից տարանջատելու գաղափարը, առանցքային երեք հիմնական սկզբունքներ են դրվել այս գաղափարի հիմքում․ եկեղեցին չի մասնակցում եւ չի միջամտում պետական կառավարմանը, պետությունը չի մասնակցում եկեղեու կառարմանը եւ չի միջամտում նրա գործերին, եւ երրորդ՝ կրթությունն աշխարհիկ է, այսինքն կրթությունը պետությունն է կազմակերպում․

«Երբ պնդում են, թե եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, չեն կարող մեկ փաստ բերել, որ եկեղեցին ցանկացավ իրականացնել պետական կառավարման գործառույթներ։ Իսկ եկեղեցին երբեւէ զրկված չէ հասարակական ու քաղաքական ցանկացած երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնելու։ Եթե Եկեղեցին չունենա ինքնազսպման, ինքնարգելակման մեխանիզմը, որեւէ այլ ձեւով  կաշկանդված չէ դիրքորոշում հայտնելու, այդ թվում կարանտինի պայմաններում կալանավորների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հորդորին, ապա Արշակ սրբազանի համոզմամբ  որեւէ արտառոց դեպք չի գրանցվել․

«Յուրաքանչյուրի համար Եկեղեցին կաշկանդված չէ միջնորդելու, եւ եկեղեցուն մեղադրանքը այս հարցում, մեղմ ասած արդար չէ։ Արդեն ոչ համարժեք արձագանքը Կաթողիկոսի հորդորին   բացահայտեց, որ խնդիրը բացառապես իրավական չէ, խնդիրը բացարձակապես բարոյական չէ, խնդիրն ուղղակի քաղաքական է։ Կաթողիկոսի հորդորի հասցեատերն այն մարմիններն են, որոնք օժտված են խափանման միջոցը փոխելու իրավասությամբ, իսկ այդպիսի իրավասություն ոչ գործադիր, ոչ էլ օրենսդիր մարմինները չունեն, որոնց ներկայացուցիչներն արձագանքեցին այդ հայտարարությանը։ Ցանկացած իրավիճակում էլ եկեղեցին պահպանելու է իր ներուժը այդպիսի դիրքորոշումներով ու հորդորներով հանդես գալու, եւ չէի ուզի, որ որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք արձագանքելու ենք իրենց սպասելիքներին եւ մեր առաքելությունը ձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն։  Եկեղեցու առաքելությունը ձեւակերպված է Սուրբ Գրքի եւ եկեղեցական ավանդույթների, եկեղեցու հեղինակության, Աստծո ուղղորդման համաձայն, եւ ոչ թե անձերի ու անհատների այսրոպեական նպատակահարմարությունների», ընդգծել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

 

 

Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին