Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեզ կանչում են, մեր օգնությանը դիմում ու զանգում, երբ ունեն մեր կարիքը, իսկ երբ ամեն ինչ լավ է, մեր գոյության մասին չեն էլ հիշում: Սա դարերի խորքից եկած պարադոքս է, որը մեզանից շատերն են իրենց մաշկի վրա զգացել: Ցավալի է, երբ քո լավ կամ վատ լինելու մասին հնարավոր է ամիսներով չհետաքրքրվի քեզ հարազատ մեկը, բայց ահա, երբ նա խնդիրներ ունենա կամ էլ գումարի կարիք, անմիջապես կգտնի քեզ: Մինչ այս գործերը շատ էին, հոգսերը՝ նույնպես, ժամանակ չկար ու չկար: 

Ժամանակ կա, երբ քեզանից ինչ-որ ակնկալիք ունեն, անգամ կարևոր չէ նյութական, խորհրդի, թե այլ: Հաճախ եմ մեջբերում ժողովրդական խոսքերը: Ժողովուրդն, իրոք, հանճարեղ է: 

Ինչ են ասում ամիսներով մեր ձայնը չլսած, մեր որպիսությունը չհարցրած մարդիկ՝ «գործս քեզ ընկավ», այսինքն՝ եթե չընկներ, քեզ չէր զանգի, չէր հիշի. վաղուց չեք հանդիպել, գուցե մի օր վատառողջ ես եղել և օգնության կարիք ունեցել, բայց հիմա իր գործը քեզ է ընկել, խնդրելու բան ունի: 

Դա ճիշտ չէ, մարդկանց միշտ պետք է հիշել, մեկ զանգ, մեկ հանդիպում, և դուք ևս մեկ անգամ ցույց եք տալիս, թե ձեր հարաբերությունները, ընկերությունը, բարեկամությունը որքան կարևոր է ձեզ համար: Մարդկանց պետք է արժևորել ամեն պահի՝ հիվանդ և առողջ, տխուր և ուրախ, դժբախտ և երջանիկ, աղքատ և հարուստ ժամանակ:

Մարդը մարդու, մարդը պետության համար պետք է գերագույն արժեք լինի բոլոր առումներով: Քաղաքացուն չի կարելի հիշել միայն այն ժամանակ, երբ ընտրություններ են, քաղաքացուն չի կարելի «հյուր գնալ», երբ դա ձեզ է պետք, պետք չէ սոսկ ձեր «լավը լինելն» ի ցույց դնելու համար զրուցել նրա հետ, հարցնել հոգսերի մասին, հետաքրքրվել աջակցության ծրագրից օգտվե՞լ է, թե՞ ոչ, հերթական անգամ գովազդել հեղափոխության բերած փոփոխությունները, որոնք շատերս այդպես էլ չենք զգում մեզ վրա: 

Քաղաքացուն պետք է միշտ հիշել, ամենօրյա աշխատանքով ցույց տալ նրա կարևորությունը պետության կյանքում, թևեր տալ, որ էլ ավելի բարձր ճախրի, որովհետև յուրաքանչյուրի հաջողության պարագայում հենց պետությունը հաղթանակած դուրս կգա փորձություններից:

Վերադառնալով գնահատված լինելուն: Առողջապահության նախարարը, վարչապետը, առողջապահական համակարգի այլ պաշտոնյաներ պարբերաբար դիմում են բժիշկներին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է նրանց աջակցությունը համավարակի դեմ պայքարում: 

Վերջին օրերին խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է: Հուրախություն մեզ՝ բժիշկներն արձագանքում են իրենց ուղղված կոչին, կատարելով այս օրերի համար ամենածանր, հերոսական, անգնահատելի աշխատանքը՝ հոգ են տանում մարդկանց մասին, նրանց երկրորդ կյանք պարգևում: 

Հաճախ են ասում՝ սա բժշկական համայնքի պատվի հարցն է, Հիպոկրատի երդում են տվել և պետք է պատվով կատարեն իրենց գործը: Մարդիկ դրա համար մշտապես շնորհակալ են լինելու բժիշկներին: Իսկ պետությո՞ւնը…

 Ես, ինչու միայն ես, առհասարակ մարդիկ իրենց բնույթով հիմնականում հիշաչար չեն, բայց երբեք չեն մոռանում որոշ ժամանակ առաջ տեղի ունեցածը: 

Հիշում են, քննարկում, վերլուծում, քննադատում, նեղանում, նորից օգնության հասնում…: 

Բայց եթե բոլոր ոլորտներում պետությունն ունի մասնագետների կարիքը, չպետք է հիշի նրանց մասին միայն դժվար պահերին, պետք է իր քայլերով ցույց տա, որ, օրինակ՝ բժիշկն արժեք է իր համար: 

Փակելով կամ միավորելով բժշկական հաստատությունները՝ պետությունը, հանձինս գործող կառավարության, ցույց է տալիս իր վերաբերմունքը բուժաշխատողի նկատմամբ, որոնց պետք է փայփայի, բարձրացնի նրանց աշխատավարձը, հոգ տանի նրանց հանգստի համար, արտոնյալ պայմաններ ապահովի նրանց երեխաների ուսման համար: Վստահ եմ՝ որևէ մեկը սա ավելորդ ու չհիմնավորված ծախս չի համարի: Կասի՝ արժանի են: 

Չի կարելի քնել ու արթնանալ և հասկանալ, որ մասնագետն արժեքավոր է, խնդրել, որ նա գա պետությանն ու մարդկանց օգնության, քանի որ վիճակն ամենալավերից չէ: 

Կյանքը պատվերով համերգ չէ: Եթե պետությունը ձեռք չի մեկնում մասնագետին, երբ նա ունի դրա կարիքը, հավատացեք՝ հետագայում նա նույն կերպ արձագանքելու է պետության հորդորներին, խնդրանքներին ու կոչերին՝ անհաղորդ լռությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ