ԱՄՆ պետպարտքը հասել է պատմական ռեկորդի և գերազանցել 26 տրլն դոլարը
ՄիջազգայինԱՄՆ պետական պարտքը հասել է պատմական ռեկորդի և գերազանցել 26 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից:
Հունիսի 10-ի դրությամբ ցուցանիշը կազմել է 26,003 տրիլիոն դոլար, մինչդեռ հաջորդ օրը նվազել է մինչև 25,985 տրիլիոն դոլար:
Ապրիլին փորձագետները 2020-ի թվականի համար կանխատեսել էին ԱՄՆ պետական ու մասնավոր պարտքի աճ` կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Վերլուծաբանների տվյալներով՝ պետական ու ամերիկյան կորպորացիաների պարտքերն այնքան կավելանան, որ լուրջ ռիսկեր կառաջացնեն համավարակի ավարտից հետո: