Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»

Ֆրանսիական չափանիշներով պլաստիկ վիրահատություններ հայ մասնագետից

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի <ԱՄ Մեդիցինա> (АО Медицина) կլինիկայում, որն ունի Joint Commission International (JCI) հավատարմագիր։ Այժմ բժիշկ Միրզոյանը տեղափոխվել է Հայաստան, ու աշխատում է նաև Երևանի <Նյու Մեդ> բժշկական կենտրոնում։

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ բժշկի հետ զրուցել է պլաստիկ վիրաբուժության առանձնահատկությունների, միտումների ու նրա մոտ քսանամյա հարուստ մասնագիտական փորձի մասին:

-Բժիշկ Միրզոյան, Ֆրանսիայի պլաստիկ վիրաբույժի հավաստագիր ստանում են քչերը: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել այդ հավաստագիրը ստանալու համար:

-Ֆրանսիայում պլաստիկ վիրաբուժության օրդինատուրայի բոլոր տեղերը պետպատվերով են, ու շատ քիչ թվով բժիշկներ են ընդունվում: Դրա համար է պետք է մի շարք քննություններ ու մրցույթներ հաղթահարել:  Այստեղ ձգտում են պատրաստել սահմանափակ թվով, բայց բարձրակարգ մասնագետներ: Օրդինատուրայում սովորում են 5 տարի, այդ ամբողջ ընթացքում ակտիվ պրակտիկա անցնում Ֆրանսիայի համալսարանական կլինիկաների պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքներում: Ի դեպ ապագա պլաստիկ վիրաբույժները պարտադիր պետք է անցնեն նաև ընդհանուր վիրաբուժական պրակտիկա: Իմ ընդհանուր վիրաբուժական պրակտիկան ես անցել եմ Շվեյցարիայում: Այս բազմակողմանի ու երկարատև ուսուցումն օգնում է ապագա պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ մասնագետների հետ աշխատել, ծանոթանալ տարբեր վիրաբուժական մեթոդների և ուղղությունների հետ, հմտանալ ու զարգացնել կարողությունները: Օրդինատուրայից հետո 3 տարի էլ աշխատում ենք համալսարանական կլինիկաներում պրոֆեսորների հսկողությամբ, ու միայն բազայում գրանցված վիրահատությունների համապատասխան քանակ ունենալուց հետո  ստանում պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժի հավաստագիրը:  

Нет описания.Հայաստանում կարծես թե այդ հստակ տարբերակումը չկա՝ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժ: Ինչու՞ է առանձին շեշտվում պլաստիկան ու էսթետիկան, ո՞րն է այդ միջամտությունների տարբերությունը:

Нет описания.-  Ճիշտ է՝ այստեղ այդպես չեն առանձնացնում, բայց Ֆրանսիայում դրանք ունեն հստակ տարբերակում ևւ ցուցումներ. վերականգնողական միջամտությունները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով, պլաստիկ վիրահատությունները կյանքի որակը բարելավելու համար, իսկ էսթետիկը՝ գեղեցկանալու համար: Էսթետիկ միջամտության  դեպքում պացիենտը չունի առողջական որևէ խնդիր․պարզապես ցանկանում է որոշ շտկումներ կատարել իր արտաքինում՝ ավելի հմայիչ երևալու համար։ Օրինակ՝ ձգել դեմքը, շտկել կոպերը, մեծացնել կուրծքը։ Իսկ պլաստիկ վիրահատության դիմող անձը ձգտում է ազատվել իրեն անհանգստացնող, անհարմարություն առաջացնող, առողջությանը հաճախ վնասող արտաքին խնդրից և բարելավել իր կյանքի որակը։ Օրինակ՝  կրծքի գերաճի՝ հիպերտրոֆիայի դեպքում պլաստիկ  վիրահատությամբ օգնում ենք կնոջն ազատվել ավելորդ ծանրությունից, որը ճնշում ու վնասում է ողնաշարը, թույլ չի տալիս զբաղվել սպորտով, ավելի ակտիվ կյանք վարել կամ  ընտրել հարմար չափսի զգեստ։ Կամ օրինակ թուլացած, կախված փորի պատճառով հաճախ, հիմնականում ամռանը, կարող է առաջանալ շփաբորբ, կամ սնկային հիվանդություններ։ Փաստորեն ունենում ենք արտաքին էսթետիկ խնդիր, որը նաև անհանգստացնում է մարդուն, իջեցնում կյանքի որակը, երբեմն առողջական խնդիրների պատճառ դառնում։ Եվ պլաստիկ վիրահատությունը նրանց օգնում է ազատվել առօրյա կյանքի այդ անհարմարություններից ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Դե իսկ վերականգնողական վիրահատությունները հիմնականում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղից հետո, երբ կուրծք ենք ձևավորում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայում պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մեծ մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում մեծ է  նաև կատարվող միջամտությունների քանակը, և մեծ քանակով վիրահատություններ անող վիրաբույժները, որոնք նաև լուրջ ուսում են ստացել հայտնի կլինիկաներում, գնալով ավելի են կատարելագործվում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանիսան համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար երկրներից մեկը:

-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում:

- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, փոքրացում, ձգում, աբդոմինոպլաստիկա, բոդի լիֆթինգ, լիպոսակցիա, ազդրերի ձգում, բազուկների ձգում, կրծքագեղձի ռեկոսնտրուկցիա և այլն: Հայաստանում,իհարկե, ամենից հաճախ կատարում եմ ռինոպլաստիկա, Ֆրանսիայում առաջին տեղում, որքան էլ զարմանալի թվա, կրծքագեղձերի փոքրացումն են ու ձգումն էր  առաջին տեղում, որովհետև այնտեղ կանայք ձգտում են դինամիկ, ազատ, ակտիվ սպորտային կյանքի, իսկ Ռուսաստանում, որտեղ ևս աշխատել եմ, հակառակը՝ կրծքագեղձի մեծացումներն են ամենից հաճախ կատարվում:

 

- Այսինքն Ձեզ կարող են դիմել պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ ցանկացած խնդրով: Իսկ վիրահատության և պացիենտի նախապատրաստությունն ինչպե՞ս է կատարվում, և պատահո՞ւմ է, որ այդ փուլում պացիենտը հրաժարվի վիրահատությունից:

- Այո՛, պատահում է: Պետք է անպայման լինի վիրահատության ցուցում։ Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո Ֆրանսիայում 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ մարդն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:Երբեմն նաև մարդիկ չափազանց մեծ հույսեր ու իրականությունից հեռու ակնկալիքներ են կապում այս վիրահատությունների հետ, պատրանքներ ստեղծում, երազում նմանվել ինչ-որ մեկին: Այս դեպքում, եթե զգում ենք, որ կա անհրաժեշտություն,որ պացիենտի հետ խորհրդատվություն անցկացնի նաև հոգեբանը, համագործակցում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ:  Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում մենք ոչ միայն բարելավել մարդու արտաքինը, այլև լուսավորել նրա ներաշխարհը: Վիրահատությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, դրական և ուրախ:

-Ինչո՞վ է պայմանավորված պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության այս բուռն զարգացումը և ինչպե՞ս չսխալվել վիրաբույժի ընտրության հարցում:

- Այս բումը դեռ երկար շարունակվի, որովհետև գեղեցիկ խնամված արտաքինը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար ինչ-որ տեղ դարձել է հաջողության ցուցիչ: Մարդիկ ուզում են ավելի երիտասարդ երևալ, ապրել դինամիկ կյանքով, մրցունակ լինել երիտասարդ սերնդի հետ, ունենալ կյանքի ավելի բարձր որակ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը նրանց ընձեռնում է այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է չսխալվելուն, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների. բժիշկը պետք է կրթական լուրջ բազա ունենա, մասնագիտացած լինի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ կատարվում են մեծ քանակությամբ պլաստիկ միջամտություններ։ Բժիշկը պետք է հարուստ փորձ ունենա, կատարված հաջող վիրահատությունների նշանակալի բազա։ Դա օգնում է վիրահատության ընթացքում ծագած բարդությունները լուծել օպերատիվ ու արդյունավետ կերպով։ Բարդություններ չեն ունենում միայն չվիրահատող բժիշկները, վիրահատող փորձառու բժիշկները գիտեն դրանց լուծման լավագույն ուղիներն ու բարդությունները կանխելու տարբերակները։ Պացիենտը բժշկին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնի բժշկի անձնական հատկանիշներին, հասկանա, որքանով է նա ազնիվ, որքանով է հետևում հակացուցումներին, և ի՞նչն է առավել կարևորում պացիենտին ճիշտ խորհրդատվություն տրամադրելը և օպտիմալ լուծում գտնելը, թե՞ զուտ վիրահատություն կատարելը: Բժշկի աշխատանքում ամենակարևորը պացիենտների առողջության պահպանումն է, անվտանգության ապահովումը։

 

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն ԿարապետյանՍա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարությունՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում