Տասներեքամյա Մեդդոքսը աշխատում է «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ որպես օգնական:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջնականապես որոշել են կինոն դարձնել ընտանեական բիզնես: Նախ նրանց կրտսեր դուստրը՝ վեցամյա Վիվիենը, նկարահանվեց «Մալեֆիսենտա» ֆիլմում՝ մանկահասակ Ավրորայի դերում, իսկ հիմա աշխատանք գտնվեց նաև ավագ որդու՝ տասներեքամյա Մեդդոքսի համար:
Կինոաստղը պատմեց, որ տղան աշխատում է «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ որպես օգնական: Ջոլին հանդիսանում է ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը, որտեղ ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ խաղում են գլխավոր դերերը: Մեդդոքսի պարտականությունների մեջ է մտնում դերասաններին և նկարահանման խմբի անդամներին տարբեր ծառայություններ մատուցելը՝ սուրճ պատրաստելը, հեռախոսազանգերին պատասխանելը և այլն: «Հետաքրքիր է նայել, թե ինչպես է Մեդդոքսն այդ ամենից գլուխ հանում»,-խոստովանել է Անջելինան: Չնայած այս աշխատանքը հեղինակավոր չի կարելի համարել, բայց աստղային զույգը գտնում է, որ այդ փորձը Մեդդոքսին հնարավորություն է տալիս ուսումնասիրել նկարահանման ընթացքը և նրանում դաստիարակում է պատասխանատվության զգացում:
Այնուամենայնիվ, պատանին չի մնա իր ծնողների օգնականը: Երբ Փիթը նկարահանվում էր «Կատաղություն» ֆիլմում, Մեդդոքսը նրա ռազմական խորհրդատուն էր: «Նա ամեն ինչ գիտի տանկերի, ռմբակոծիչների մասին: Նա պաշտում է ռազմական տեխնիկան և իր գիտելիքներով կիսվում է ինձ հետ»,-զարմանում էր Փիթը:
Մինչդեռ Անջելինա Ջոլին շարունակում է վախեցնել իր երկրպագուներին, որ շուտով կթողնի կինոն: Աստղը հաստատեց, որ դեռևս նկարահանվում է մի քանի ֆիլմերում՝ որպես դերասանուհի, բայց հետո պատրաստ է դուրս գալ կադրից և կենտրոնանալ միայն ռեժիսորական աշխատանքի վրա: Բայց դա երբ տեղի կունենա, Ջոլին դեռևս չի հայտնում: