Գյումրիում հայտնաբերվել է բնակչի՝ ծառից կախված դին
ՀասարակությունՀունիսի 21-ին՝ ժամը 09:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։
Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը և բակում հայտնաբերել ծառից կախված Էլիզա Ս-ի (ծնված 1948թ․) դին, այնուհետև դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: