Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Ինչո՞ւ ԱԻ նախարարությունն իր շենքերի վրա չի տեղադրում ՀՀ պետական դրոշը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԻՆ-ի նախկին աշխատակից Հայկ Արամյանը, որը ներկայումս նախարարության հետ դատական գործընթացների մեջ է, արդեն մի քանի ամիս է բարձրաձայնում է այն մասին, որ ՀՀ պետական դրոշը հանվել է նախարարության շենքերի վրայից: «Արդեն 6 ամիս է (դեռ նախքան ինձ աշխատանքից ապօրինի ազատելը)` թե՛ բանավոր, թե՛ գրավոր դիմել եմ ԱԻՆ, անձամբ նախարարին և խնդրել`օրենքով սահմանված կարգով նախարարության շենքերի վրա տեղադրել ՀՀ դրոշը։ 

Իմ դիմելու պահին և մինչ հիմա ԱԻՆ-ի` Ա. Միկոյան 109/8 հասցեում գտնվող երեք շենքերից երկուսի վրայից ՀՀ դրոշները բացակայում են։ Այդ ժամանակ իմ խնդրանքին ի պատասխան հայտնեցին, որ դրոշներն անպայման կտեղադրվեն։ 

Անցավ որոշ ժամանակ, նկատեցի, որ տեղադրված չեն, նորից դիմեցի՝ խնդրելով տեղադրել, այս անգամ արդեն պատասխանեցին՝ կարծում են, որ դրոշը պետք է տեղադրվի միայն մեկ շենքի վրա, և որ բոլոր երեք շենքերի վրա տեղադրելու անհրաժեշտություն չեն տեսնում (չնայած որ նախկինում տեղադրված են եղել)»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արամյանը: 

Նշում է՝ «ՀՀ դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ շենքերի վրա պետք է մշտապես բարձրացվի ՀՀ դրոշը: Արամյանն օրենքի մեկնաբանման համար դիմել է արդարադատության նախարարությանը, որի գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իրեն ուղղված պատասխան նամակում գրել է. 

«…Գտնում եմ, որ ՀՀ դրոշը, ի թիվս այլնի, մշտապես պետք է բարձրացված լինի նաև պետական կառավարման համակարգի մարմինների, այդ թվում նախարարությունների բոլոր շենքերի վրա` անկախ դրանց քանակից»։ Հայկն ասում է, որ արդարադատության նախարարության պատասխան նամակից հետո կրկին դիմել է ԱԻՆ և նորից խնդրել տեղադրել դրոշները` կցելով նախարարության գլխավոր քարտուղարի` իրեն հասցեագրված նամակը։

«Կարծում էի՝ այսքանից հետո դրոշները կտեղադրվեն, բայց օրերս ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանից ստացա պատասխան նամակ, որտեղ գրված է, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տված դիրքորոշումը հիմք չի կարող հանդիսանալ բարձրացված խնդրի լուծման համար, քանի որ պարզ չէ, թե որ իրավական ակտի համաձայն է վերջինս քաղաքացուն տալիս դիրքորոշում այս կամ այն հարցի վերաբերյալ: 

Կարող եմ հասկանալ այն, որ պետական մարմինը կարող է և տեղյակ չլինել «ՀՀ դրոշի մասին» օրենքում ամրագրված իրավական կարգավորման մանրամասներին, կարող եմ հասկանալ նաև, որ պետական մարմինը հնարավոր է` օբյեկտիվորեն ունենա նաև իրավական ակտի մեկնաբանման խնդիր, բայց երբ արդարադատության նախարարությունը, որն ունի օրենսդրությամբ սահմանված պետականիրավական փորձաքննություն իրականացնելու լիազորություն և մասնագիտական կարողություններ, վերլուծելով վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածը` նախարարության գլխավոր քարտուղարի մակարդակով դիրքորոշում է հայտնում առ այն, որ ՀՀ դրոշը պետք է տեղադրվի նախարարությունների բոլոր շենքերի վրա, և դրանից հետո պետական մարմինը նորից «դիմադրում» է և չի տեղադրում դրոշները, սա արդեն ինձ համար անհասկանալի է»,-եզրափակում է Հայկ Արամյանը:

Հ. Գ. Հիշեցնենք՝ 2019թ.-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան պաշտոնյաները պետական խորհրդանիշների հանդեպ, ասել էր՝ պետական սիմվոլներին պետք է նորմալ վերաբերվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր Ավետիսյան