Ադրբեջանն այս շաբաթ նավթ կմատակարարի Բելառուսին
ՏնտեսությունԱդրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն այս ամիս նավթ կմատակարարի Բելառուսին, հայտնում է Ինտերֆաքսը։ Նավթը հունիսի 25-26-ին վրացական Սուպսա նավահանգստից կուղարկվի Ուկրաինա, այնտեղից՝ Բելառուս։ Ուղարկվող նավթի ծավալը կազմելու է 90 հազար տոննա։
Այս տարվա մարտ-ապրիլին Ադրբեջանն արդեն Բելառուսին մատակարարել է 335 հազար տոննա նավթ։