Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ
ՄիջազգայինԵվրոպական երկրները պետք է լուրջ, շատ խորը մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն կարող է այլևս չձգտել համաշխարհային առաջնորդ լինել և ըստ այդմ՝ վերադասավորեն իրենց առաջնահերթությունները: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է եվրոպական վեց հեղինակավոր պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին տված հարցազրույցում:
«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:
Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլևս հենց Վաշինգտոնի շահերը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Գերմանիայի ռազմաբազաներից դուրս բերել 9500 ամերիկացի զինծառայող: