Պուտինը խոսել է իր աղջիկների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր երկու դուստրերն ապրում են Մոսկվայում։ Այդ մասին նախագահը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Обозреватель-ը։
Նրա խոսքով՝ Մարիայի և Եկատերինայի հետ ինքը հանդիպում է հազվադեպ՝ ամսվա մեջ մի քանի անգամ։
«Ես լարված աշխատանքային գրաֆիկ ունեմ։ Նույնիսկ աղջիկներիս տեսնում եմ ամսվա ընթացքում մեկ կամ երկու անգամ»,- նշել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե որ երկրում են ապրում իր դուստրերը, Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում։ «Մոսկվայում են ապրում։ Հանդիպում ենք տանը»,- ասել է ՌԴ նախագահը։