Միլիարդատերերի թիվն աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի
Միջազգային2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը և նրանց ընդհանուր կարողությունը ռեկորդային է դարձել՝ ըստ Wealth-X ընկերության տվյալների։ Համաձայն վերլուծության՝ անցած տարվա վերջին աշխարհում եղել է 2 825 միլիարդատեր, ինչը 8․5 տոկոսով (221 անձ) ավելի է՝ քան 2018 թվականին։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարում ավելացել է 10,3 տոկոսով՝ հասնելով 9,4 տրիլիոն դոլարի։ 2019 թվականին միլիարդատերերի թվով առաջատար են եղել ԱՄՆ-ը (788), Չինաստանը (342), Գերմանիան (153), Շվեյցարիան (114), Մեծ Բրիտանիան (100), Ռուսաստանը (114)։ Միլիարդատերերի ամենամեծ թվաքանակ ունեցող երկրների ցանկում են նաև Հոնկոնգը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կանադան և Սինգապուրը: Ընդհանուր առմամբ, բոլոր 15 միլիարդատերերի ավելի քան երեք քառորդն ապրում է նշված 15 երկրում:
Միլիարդատերերի թվով առաջին տեղն զբաղեցնում է Նյու Յորքը, որտեղ ապրում է 113 միլիարդատեր, երկրորդ տեղում Հոնկոնգն է՝ 96 միլիարդատեր, երրորդում՝ Սան Ֆրանցիսկոն՝ 77, Մոսկվան չորրորդ տեղում է՝ 73: