Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, խոսել նաև նախագահի ինստիտուտի ու որոշ զարգացումներից բխող հնարավոր հետևանքների մասին:

«Շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, խախտվեցին ընթացակարգեր»

«Այդ գործընթացները մոտ երկու տարի է՝ շարունակվում են: Այդ ամենի նախասկզբից մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ նպատակն առավելապես քաղաքական է, և իրավական գործիքակազմ է կիրառվում քաղաքական խնդիրներ լուծելու համար:

 Իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, դրսևորելով ազնվություն, բազմիցս հայտարարել են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրն իրենց համար քաղաքական է, և այստեղ է, որ իրավաբանական համայնքը լրջագույն խնդիրներ է տեսնում: 

Առհասարակ, իրավական պետության մեջ քաղաքական նպատակահարմարությունը և խմբային շահերը ստորադասված են իրավական պետության սկզբունքներին, իրավական ընթացակարգերն օգտագործվում են ոչ թե խմբային, քաղաքական խնդիրներ լուծելու, այլ ճիշտ նպատակի համար: 

ՍԴ-ի շուրջ զարգացումներով ականատես եղանք, որ թե՛ հանրաքվեի ինստիտուտը, թե՛ քրեական հետապնդումները և թե՛ օրենսդրական փոփոխությունները չարաշահվեցին, ինչպես նաև շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, քվեարկության ընթացակարգեր ևս խախտվեցին: 

Ընդ որում, դրանք կատարվեցին կոպիտ և ակնառու ճանապարհով: Եվ նշված մեծ համապետական շահերը ստորադասվեցին, որպեսզի ունենան ոչ լեգիտիմ ակտ, որը կարձանագրի, որ իրական դատավորներն այլևս գործող չեն, իսկ դատական կազմի փոփոխությանը հասնելու ճանապարհով իշխող խմբակցությունն իրեն հաճո թեկնածուներ կունենա: 

Ի դեպ, նրանց չի հետաքրքրում, թե այդ անձինք ինչպիսի փորձառություն, բարոյական հատկանիշներ ու ինչ գաղափարներ են կրում: Պարզապես, որպես համախոհ, նրանց ՍԴ-ում տեսնելու և նրանց միջոցով թելադրված և պատվիրված սահմանադրական արդարադատություն ունենալու ցանկություն կա»,-ասաց Ս. Սահակյանը:

«Խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով»

Սիրանուշ Սահակյանի խոսքով, սահմանագիծը հատեցինք այն ժամանակ, երբ ՍԴ-ն շրջանցելով՝ հանրաքվե նշանակվեց, և այդ գործողությունը համարժեք պատասխանը չստացավ միջազգային հանրության կողմից. 

«Թեև արձագանքներ եղան, բայց դրանք շատ մեղմ ու անհամաչափ էին իրավական պետության կորսված արժեքների համեմատությամբ: 

Այդ արձագանքի պակասը կամ ոչ ուժգին լինելը թույլ տվեց, որ իշխող ուժը երկարացնի իր ձեռքերը: Նախորդ գործընթացում ընթացակարգային խախտումներ եղան, բայց գոնե որոշման կայացումը վերապահվեց, այսպես կոչված, ժողովրդաիշխանությանը, ամեն ինչ այդ շղարշի ներքո դասավորվեց: 

Բայց հետո մենք տեսանք նույնաբնույթ կոպիտ խախտումներ, երբ որոշումն արդեն ստանձնեց մեկ խմբակցությունը: Այդ որոշումն անգամ խորհրդարանի որոշում չէ, քանի որ քվեարկությանը մասնակից չդարձան խորհրդարանական քաղաքական ուժերը: 

Եվ մենք ունեցանք մի պատկեր, ըստ որի՝ իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ամրագրված է, որ դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով: 

Այս խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով, բայց իրավական պետության կործանման տեսանկյունից ինձ համար սահմանագիծը ապօրինի հանրաքվեի նշանակումը, ապօրինի հանրաքվեի ապօրինի չեղարկումը և, ինչու ոչ, արդեն օրենսդրական գործընթացներում դատավորների վաղաժամ լիազորությունների դադարեցումն էր: 

Այս ամենից հետո ՀՀ-ում իրավական անվտանգության լրջագույն խնդիրներ կան. վստահ եմ, որ մենք անդառնալի վտանգներ ենք ունենալու: 

Վտանգված են ոչ միայն որոշ խումբ պաշտոնատար անձանց կայունությունը, ինստիտուտի անկախությունը, այլև տարաբնույթ ոլորտներում արդարադատություն հայցող քաղաքացիների իրավունքները, և, վերջիվերջո, համընդհանուր շահը»:

«Հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը մատնացույց են անելու»

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի քաղաքական գործընթացներով պայմանավորված լռի, այնուամենայնիվ, նրանք ևս սահմաններ ունեն, որի վկայությունը Վենետիկի հանձնաժողովի արձագանքում տեղ գտած ձևակերպումներն էին. «Որքան էլ հանձնաժողովը հակված էր Հայաստանի իշխանություններին հաճո դիրքորոշումներ ունենալ, կային կարմիր գծեր, որ հանձնաժողովը չէր հատել: Այսինքն, մի կողմից սեփական վարկանիշը պահելու խնդիր կա, և որքան էլ Հայաստանի իշխանությունների հետ գործարքներ կնքեն, գծերը չեն հատելու: 

Բայց մյուս կողմից՝ միջազգային հանրությունը շատ լավ փաստաթղթավորում է այդ հակաիրավական գործողությունները: Եվ գլոբալ՝ արտաքին քաղաքական հարցերում, որտեղ իրենք ևս դերակատարներ կլինեն, կունենան շահեր, Հայաստանի ազգային շահերն էականորեն վտանգված են լինելու: 

Միգուցե ներքաղաքական բախումներում այս խաղաքարտերը դեռ չեն օգտագործում միջազգային գործընկերները, բայց բազում արտաքին քաղաքական հարցերում Հայաստանին մատնացույց են անելու, ցույց են տալու իր հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը»: Նա չբացառեց, որ սա հակահայկական որոշումների հիմք կարող է դառնալ:

Միջազգային որոշ արձագանքների շուրջ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները Ս. Սահակյանը ձախողված փորձեր է համարում: «Առհասարակ միջազգային գործընկերները իրենց ստանդարտներն ունեն, որոնցով գնահատում են երևույթները: Այն դեպքերը, որոնց մենք ականատես եղանք, ցավոք, սահմանային չէին, և դրանց առումով մենք չէինք կարող պարզապես իրավական վիճաբանության տիրույթում գտնվել: Դրանք ակնառու, բացահայտ խախտումներ էին, որոնց պարագայում երկրորդ կարծիք գոյություն ունենալ չի կարող: 

Բայց, հաշվի առնելով իշխանությունների բազում մանիպուլ յացիաներ կատարելու ձգտումները, Վենետիկի հանձնաժողովն այդ ռիսկը, կարծես թե, չեզոքացրեց. իր կարծիքում վերջին պահին ավելացրեց 82-րդ կետը և ուղիղ նշեց, որ այն փոփոխությունները, որոնք այդ պահին քննարկվում էին խորհրդարանում, չեն համապատասխանում հանձնաժողովի հանձնարարականներին: 

Այսինքն, հանձնաժողովը կանխատեսեց, որ իր տված մի շարք գնահատականներ կփորձեն միակողմանի, հօգուտ իշխող խմբակցության շահերի մեկնաբանել և ըստ դրա նման գնահատական տվեց: Դրանից հետո ինչ մեկնաբանություն էլ փորձի տալ իշխող խմբակցությունը, հասկանալի է, որ այն արժանահավատ չէ և ողջամիտ մարդկանց շրջանակում վստահելիություն չի կարող ներշնչել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Կասկածելի լեգիտիմություն՝ ընթացակարգերի տեսանկյունից»

Անդրադառնալով գործընթացների, օրենսդրական նախաձեռնությունների շուտափույթ բնույթին՝ նա նշեց, որ դա վկայում է ընթացակարգերի արդարացիության և հիմնավորվածության բացակայության մասին: 

Օրենսդրական մակարդակում ընդունվող ցանկացած որոշման, լուծման հիմքում, ըստ նրա, երկու չափանիշ կա. «Մեկն ընթացակարգային օրինականությունը և հիմնավորվածությունն է, մյուսը բովանդակայինը:

 Կարող ենք ունենալ բովանդակային առումով պատշաճ նախաձեռնություն, բայց կարող ենք կասկածի տակ դնել լեգիտիմությունը՝ ընթացակարգերի տեսանկյունից: Միջազգային ստանդարտները պահանջում են, որ նշված երկու չափանիշներն էլ բավարարվեն. այսինքն, բովանդակային տեսանկյունից ցանկացած լուծում համահունչ պետք է լինի միջազգային պարտավորություններին ու մարդու իրավունքների հանձնառություններին: 

Մյուս կողմից՝ ընթացակարգերում պետք է լինի մասնակցայնություն, կոնսենսուս այլ քաղաքական ուժերի հետ, ամբողջական քննարկումներ, որին կհաջորդի քվեարկություն, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ոչ թե բացառապես կուսակցական հանձնարարականների հիման վրա, այլ իր ներքին համոզմունքներին համահունչ կքվեարկի: 

Բայց քանի որ մենք պատվերով գործընթացների ականատեսն ենք, հասկանալի է, որ գործընթացներն իրականացնելիս չէին կարող անգամ պահպանել ընթացակարգային արդարացիությունն ու հիմնավորվածությունը: 

Դրա համար ընդամենը ձևական, հրատապ ու մակերեսային գործընթացներ են տեղի ունենում՝ իրենց քաղաքական նպատակին օր առաջ հասնելու համար»:

«ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք»

Այս համատեքստում խոսելով նախագահի ինստիտուտի և դերի մասին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց. «Առհասարակ, նախագահը պետք է արբիտրի դեր ունենար, և այդ արբիտրի դերը մեծամասամբ իրացվելու էր Սահմանադրության նկատմամբ հսկողություն իրականացնելու և տարբեր ինստիտուտների փոխազդեցության բալանսը պահպանելու միջոցով: Եթե նախագահն իրականում հավատարիմ մնար այդ ինստիտուտի առաքելությանը, ապա նա կկարողանար այս մեծամասշտաբ ապօրինություններին որպես հակակշիռ ծառայել: 

Բայց մենք անգամ դեռ ավելի վաղ փուլերում հասկացանք հետևյալը. նախագահի հետագա պաշտոնավարման վրա ազդեցություն ունեցող ԱԺ-ն ի սկզբանե վատ էր տրամադրված նախագահի անձի նկատմամբ՝ պայմանավորված նաև իր քաղաքացիության և պահանջներին չբավարարելու վերաբերյալ ենթադրյալ պնդումներով: 

Բայց, չգիտես ինչու, կարճ օրերի ընթացքում այդ քննարկումները ստվերային գործընթացների ընթացքում փակվեցին, որից հետո արդեն ոչ թե ինքնուրույն արբիտր, այլ ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք: Այս պայմաններում հասկանալի է, որ նախագահը, որպես ինքնուրույն դերակատար, Հայաստանի իրավաքաղաքական համակարգում այլևս որևէ դեր չունի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն Մնացականյան