Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են

Սոցիալական արդարություն չկա այնտեղ, որտեղ բարձր դիրք ունեն մարդու հանդեպ հավատը կորցրածը, մերձավորի հանդեպ ատելությամբ-արհամարհանքով առաջնորդվողը, զոռբա-տգետը, մարդուն մատերիալի հետ համեմատողը, Պողոսին վերևից նայողը։ Տարածված կարծիք կա, իբր սոցիալական արդարությունը վերաբերում է բարիքների հավասար բախշմանը կամ սոցիալական նվազագույն պայմանների բավարարմանը։ Իրականում՝ սոցիալական արդարության հարցում կարևոր է մարդկանց ինքնադրսևորման և հաջողության հասնելու հավասար հնարավորությունների ապահովումը։ Այս դեպքում օրենքն ու նորմը ոչ թե խստացվում են ու ճնշում մարդուն, այլ պարզեցվում, որպեսզի մարդն անվարան կարողանա անվերջ բարելավել իր կյանքը։ Երեկ Նախագահ Արմեն Սարգսյանն, անդրադառնալով Գույքահարկի մասին օրենքին, շեշտեց՝ «Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր»: Սա նաև սոցիալական արդարության ելակետն է, որի ամրացման արդյունքում իշխանության նախաձեռնությունն ուղղված կլինի մարդու բարեկեցությունն ու երջանկությունը բազմապատկելուն, ոչ թե հարկային ճնշմամբ Երևանի կենտրոնից դուրս շպրտելուն, ոչ թե արտագաղթի, այլ կատարելագործման դռներ բացելուն, ոչ թե հիասթափեցնելուն և լուսանցք մղելուն, այլ քաջալերելուն և ի գործ մղելուն։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված մի շարք երկրներ ընտրել են զարգացման ժողովրդավարական ուղին և ազատ տնտեսությունը, կառուցում են քաղաքացիական հասարակություններ։ Այս գործընթացի հաջողության բանալին ժողովրդավարական-քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքներն են՝ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը։ Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ «պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»։ Երբ եղբայրությունը գերակա արժեք է, մարդն, անկախ զբաղեցրած պաշտոնից-դիրքից, չի ճնշի-ստորացնի-հալածի մարդուն, առավել ևս՝ ժողովրդին։ Մասնավորապես՝ երբ պատգամավորը Քաղաքացուն կընկալի որպես եղբայր, ապա նրա նկատմամբ արդար կվարվի, կընդունի այնպիսի օրենք ու որոշում, որոնց արդյունքում եղբայրները կստանան ինքնադրսևորման և առաջընթացի նոր հավասար հնարավորություններ, կձևավորվի միջավայր, որտեղ եղբայրներն ազատ-երջանիկ կզգան, կպահպանեն և կզարգացնեն մշակույթն ու տնտեսությունը, կբարձրացնեն Օրենքն ամեն ինչից վեր, կամրացնեն պետության միջազգային դիրքն ու հեղինակությունը։ Ցավոք, այս մոտեցումն այսօր չի գործում։ Պատճառը, թերևս, իռացիոնալ աշխարհայացքի ազդեցությամբ ձևավորված սոցիալական իռացիոնալ վախերն են, որոնց ճնշման տակ պաշտոնյան հակասոցիալական, քաղաքի դեմքն աղավաղող, մշակույթի պահպանումն ու զարգացումն արհամարհող, սոցիալական արդարությունը ոտնահարող որոշում-օրենք է ընդունում, իսկ հասարակությունը չի գտնում գործիք-միջոց, որով կարողանա պաշտպանել արդարությունը, արժեքը, մշակույթը, իրավունքը, և այդպիսով՝ մնում քաղաքացիական հասարակություն դառնալու անցումային փուլում՝ խլրդաբնում։

Թաթուլ Մկրտչյան

Հանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»