Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին

Ամերիկյան US.News and World Report պարբերականը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար, որ այն սպառնում է այն տարածաշրջանի կայունությանը, որը որպես միջանցք է գործում դեպի միջազգային շուկաներ նավթի ու գազի արտահանման համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Բրիտանական BBC կայանը նույնպես հաղորդում է վերջին տվյալները սահմանին զարգացող իրադարձությունների մասին, ընթերցողներին հիշեցնում Հայաստանի ու Ադրեբեջանի միջև հակամարտության պատմությունը սկսած 1990-ականներից: Լրատվամիջոցի հոդվածը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն գտնվում է հայերի վերահսկողության ներքո: Ադրբեջանի կողմից սպանվել են գեներալ մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաեվը: Հայկական կողմից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտակ Սոս Էլբակյանը:

Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն, հայկական կողմում զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում են մեկ մայոր և մեկ կապիտան:

Լրատվական գործակալությունը գրում է, թե ադրբեջականան մի անօդաչու թռչող սարք «հարվածել է քաղաքացիական ենթակառույցներին Բերդ գյուղում»: Նախորդ օրը, գրում է գործակալությունը, հարվածի տակ էին առնվել հայկական Չինարին ու Այգեպարը: Նույն հոդվածով գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին, որ 2016 թվականի «Ապրիլյան պատերազմից» ի վեր կողմերի միջև սա ամենաարյունալի բախումն է:

Այն նաև տեղեկություններ է փոխանցում միջազգային կառույցների կողմից հրապարակված հայտարարությունների մասին, որոնց շարքում են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, Եվրոպական միությունը, Մինսկի խումբը:

Ինչպես Jerusalem Post-ն է գրում, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեղադրում է Հայաստանի իշխանություններին «սադրանքի» մեջ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը` հայտարարում, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու «տարածաշրջանային անկայունության աննախադեպ հետևանքների համար»:

«Վաշինգտոն թայմս» օրաթերթն իր հոդվածը սկսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով համակիր, Ռուսաստանի Մերձակա Արևելքի հարցերով հաստատության ղեկավար Եվգենի Սատանովսկիի այն հայտարարությամբ, որով վերջինս հանդես էր եկել հունիսի կեսերին: Նա ասել էր.

«Որքան հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական և քաղաքական տեսանկյունից կարելի է համարել փակված»: Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նա ասել էր, թե «Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, կարող է ծախսել այնքան ժամանակ ու փող, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք: Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն դեպքում, եթե ուզում է, որ պարերազմը տեղափոխվի դեպի իր տարածքներ»:

Ըստ «Վաշինգտոն թայմս»-ի, սա Կրեմլին մոտ կանգնած գործիչների տեսակետ է ու արտահայտում է միջազգային օրենքներն անտեսելու Ռուսաստանի համառ դիրքերը: «Հարկավոր է Մոսկվային տեղեկացնել, որ Արևմուտքը տեղյակ է, որ Հայաստանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները չէին կարող սկսվել առանց նրանց առնվազն գաղտնի համաձայնության»: Այսպիսի կարծիք է հայտնում վերլուծական կենտրոնի` Մերձակա Արևելքի քաղաքականության հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքսանդր Մուրինսոնը «Վաշինգտոն թայմս» օրաթերթում:

Ըստ EurasiaNet-ի, արդեն երեք օր է, որ բախումները շարունակվում են, սակայն դեռևս պարզ չէ, թե որ կողմն է արձակել առաջին կրակը: «Սահմանը հիմնականում չի ենթարկվում մոնիտորինգի, ինչի արդյունքում չկան տեղեկությունները հաստատող անկախ աղբյուրներ», գրված է հոդվածում, որտեղ ասված է նաև, թե «երբ խախտվում է հրադադարը, կասկածը սովորաբար ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հայերը շահագրգռված չեն ստատուս քվոն խախտելու հարցում, քանի որ նրա ուժերը վերահսկում են հակամարտության գլխավոր առիթ դարձած Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև շրջակա մի քանի շրջաններ, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես ադրբեջանական տարածքներ»:

Ինչպես լրատվական այս գործակալությանն է ասել Հարավային Կալիֆորնիայի հայկական հարցերով հաստատության վերլուծաբան Էմիլ Սանամյանը, նոր բախումների պատճառը կարող է լինել հայկական ուժերի կողմից վերջերս հաստատված դիրքերը: «Սա հայկական կողմին կարող էր տալ մարտավարական առավելություն այն հատվածում, որը ադրբեջանական ուժերը փորձում են ոչնչացնել», ասել է Սանամյանը:

Ըստ նույն լրատվամիջոցի, մեկ այլ վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար տարիներ ուսումնասիրոող Լորենս Բրոերսն ասել է, թե ընդհակառակը, «Ադրբեջանն ունի միջազգային սահմանները, Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը փորձելու դրդապատճառներ»: 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել