Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսին պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպիսինն են նրա հարաբերությունները «Հայ ազգային կոնգրեսի» հետ, պատասխանեց. «ՀԱԿ-ի որոշ մարդկանց հետ իմ հարաբերությունները շատ նորմալ են, բայց որոշ մարդկանց հետ անգամ չեմ էլ ուզում շփվել: Եթե «Հայ ազգային կոնգրեսը» մնար «Հայ ազգային կոնգրես», մենք էլ այնտեղ կլինեինք: Դարձավ կուսակցություն և չգիտեմ ինչ եղավ: Ես չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ, ես իմ գործն եմ անում»:
Իսկ դիտարկմանը, թե թերևս մեկ տարի առաջ Սասուն Միքայելյանը կցանկանար, որ ՀՀ նախագահ լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. «Մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն իմ թեկնածուն չի եղել, ինքը հրաժարվեց թեկնածու լինել, ծերացել էր, միգուցե հիմա երիտասարդացել է, չգիտեմ»: