Ադրբեջանում հակակառավարական ակցիայի մասնակիցներն ազատազրկվեցին. տեսանյութ
ՄիջազգայինԱդրբեջանում ձերբակալվել են հակակառավարական ակցիայի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ընթացիկ տարվա հուլիսի 14 լույս 15-ի գիշերը Բաքվում միտինգ է անկացվել ի պաշտպանություն բանակի: Այդ խաղաղ ու հայրենասիրական ակցիայի շրջանակներում մի խումբ անձինք, կոպտորեն խախտելով հանրային կարգը, ներխուժել են Միլի Մեջլիսի շենք՝ կոտրելով դռներն ու պատուհանները, ընդդիմություն ցույց տվել ոստիկաններին, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը:
Այս ապօրինի գործողությունների համար Ոստիկանության մի քանի աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վնասվել է ծառայողական ավտոմեքենա, ինչպես նաև՝ քաղաքացիական անձանց մեքենաներ:
Օպերատիվ որոնողական խուզարկությունների արդյունքում պարզվել է այդ անձանց ինքնությունը, նրանք դատարանի որոշմամբ ազտազրկվել են 3 ամիս ժամկետով»: