Պուտինի խոսնակը՝ «հայկական ծիրանի» պատմության մասին
ՄիջազգայինՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը որքան հնարավոր է շուտ կկարգավորվի և հակամարտության շուրջ զգացմունքային ֆոնը կվերադառնա նորմալ հուն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն, որ հակամարտությունն ազդել է նաև առևտրի ոլորտի վրա:
Պեսկովի խոսքերով, Ռուսաստանում մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ են ապրում, ովքեր ունեն ռուսական անձնագիր. «Նրանք Ռուսաստանի օրինապաշտ քաղաքացիներ են, մեր հասարակության հարգարժան անդամներ: Սակայն ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող չազդել մեր այդ քաղաքացիների վրա, ովքեր զգացմունքային են արձագանքում»:
Պուտինի խոսնակը երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել և հորդորել վերադառնալ հրադադարի ռեժիմին՝ հավելելով, որ պետք է վերջ տալ բռնության ցանկացած դրսևորման: