Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Արցախի «Արդարություն» կուսակցության վերլուծությունը՝ հեռավար կրթության մասին

Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր հանդիպում-քննարկում։ Մինչ այդ, Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները, վերջին երկու ամիսների ընթացքում հանդիպում-քննարկումներ էին կազմակերպել ուսանողների, դասախոսների, ծնողների, ուսուցիչների, բժիշկների և հոգեբանների հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ կատարել բազմակողմանի և խորքային վերլուծություն հանրությանն ամենաշատն անհանգստացնող հարցերից մեկի շուրջ՝ «Սեպտեմբերի 1-ին կբացվեն արդյո՞ք Արցախի կրթօջախների դռները, թե՞․․․» խորագրով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

Orer.am_ին է ներկայացրել վերը նշված վերլուծության մի փոքր հատված, որը ներկայացվել է նաև ԱԺ-ում քննարկման ժամանակ։ «Մեր մի բուռ ազգը կա, եղել է և հավերժ է լինելու, քանզի հայը միշտ կրթօջախում է փնտրել և տեսել ազգի, պետության վաղվա օրը և ապրել է կրթության, գիտության, մշակույթի զուգակցումով։ 

Փառք Աստծո, մենք հիմա էլ չենք փոխվել և կրթօջախում ենք տեսնում մեր վաղը։ Որպեսզի չհայտնվենք ծուղակում, ոչ թե պետք է քննարկել, թե ինչպես կազմակերպել հեռավար կրթություն, այլ պետք է որոշել, ինչպես բացել կրթօջախների փակ դռները։ Բոլորս պետք է գիտակցենք, թե ինչ անդառնալի հետևանքների կհանգեցնի, եթե 2020 թ-ի սեպտեմբերի 1-ին չհնչի դպրոցական զանգը։ 

Կրթօջախում կատարվում է ամենակարևոր և չփոխարինվող գործընթացը՝ դասապրոցեսի միասին իրականացումը ուսուցչի և դասընկերների հետ։ Պետք է հասկանալ այն պահը, երբ երեխան պետք է գնահատվի։ Գնահատականը դա միայն թիվ չէ, այն ուսուցչի ժպիտն է, ուշադրությունը նաև անխոս խոսքի դրսևորումն է, որը երեխային ոգևորում և խթան է հանդիսանում, որ նա հաճույքով մասնակցի դասերին։ 

Կրթօջախում հստակ է աշակերտ լինելու զգացողությունը, նա միայնակ չի ստացած ինֆորմացիայի հետ, զրկված չի սեփական գիտելիքը ցույց տալու հնարավորությունից։ Գոյություն ունի ժամանակի զգացում, հստակ է դրա կազմակերպումը։ Սովորելու գործընթացը դիտարկվում է որպես մի ամբողջական աշխատանք, որը օրվա ընթացքում գրավում է կոնկրետ ժամանակահատված՝ ունենալով սկիզբ և ավարտ։

 Ուսումնական հաստատություն հաճախող երեխայի հուզական դաշտը հիմնականում կայուն է։ Դասարան-ուսուցիչ-դասընկերներ միջավայրում չկան ծնողները, և միայն դպրոցում է նրան տրված հնարավորություն ինքնուրույն կայանալ և ձևավորել ինքնուրույնությունը, կարողանալ կողմնորոշվել և ելք գտնել անծանոթ իրավիճակներում։ Կրթօջախում երեխան ստիպված է իր տարիքին համապատասխան դրսևորվել։ 

Պետք է ստույգ գիտակցել, որ կրթությունը սոսկ գիտելիք չէ, այլ մտածողության ու հմտությունների զարգացումն է, որը պարտադիր է բոլոր առարկաներում։ Վստահ եմ բոլորդ կհամաձայնեք, որ չկա կարևոր և անկարևոր առարկա։ Յուրաքանչյուր առարկա կարևորելու համար, պետք է մոտեցում և ի սկզբանե պետք է տեսնել նպատակը։ 

Օրինակ՝ կերպարվեստ առարկայում, չեմ կարծում, որ նպատակը ճիշտ նկարել սովորեցնելն է կամ նկարիչ ձևավորելը, այլ արվեստը սիրել, գնահատել, զգալ, հասկանալ, ընդունել սովորեցնելն է, որը հենց կդառնա այս առարկայի մտածողությունը։ Միայն կրթօջախում կարող է պահպանվել դասի եզակիությունը և դասարանային իրավիճակը։ Կարելի է շարունակել թվարկել կրթօջախի անփոխարինելի լինելու փաստերը, սակայն կսահմանափակվեմ այսքանով, հավելելով միայն այն, որ նույնիսկ պատերազմի օրերին մեր երկրում չփակվեցին նրանց դռները։ 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի «Արդարություն» կուսակցությունը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել ոլորտը սպասարկողների և շահառուների հետ և եթե փորձեմ ամփոփ ներկայացնել կարծիքները, ապա կստացվի հետևյալը, որ չկան բավարար ապացույցներ կրթօջախների փակման ազդեցությունը հիվանդության փոխանցման տեմպերի վրա գնահատելու համար, սակայն կրթօջախների փակման բացասական հետևանքները երեխաների անվտանգության և կրթության վրա արդեն իսկ փաստագրված է։ Իսկ տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքները կարող են կորսվել, նույնիսկ զրոյանալ, արդյունքում հանգեցնելով կրթական ճգնաժամի», - տեղեկացնում է պատգամավորը։

Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է