«Մանչեսթեր Սիթին» մտադիր է 35 միլիոն ֆունտով գնել Աքեին․ The Guardian
Սպորտ«Բորնմուտի» անգլիացի ֆուտբոլիստ Նաթան Աքեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Guardian-ը: Ըստ թերթի՝ Հոլանդիայի հավաքականի 25-ամյա պաշտպանի տրանսֆերը կկազմի 35 միլիոն ֆունտ: Աքեի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականը, բայց «Բորնմուտի» ղեկավարությունը գիտակցում է, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից: Աքեն Լոնդոնի «Չելսիի» շրջանավարտ է: «Բորնմուտի» կազմում, որտեղ պաշտպանը խաղում է 2016 թվականից, բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 121 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ: