Հայտնիներ, որոնք վերջերս են վիրահատել իրենց քիթը
TVԿարանտինային պասիվ շրջանը սերիալային դերասաններից շատերն օգտագործել են արտաքինը փոփոխելու համար, իսկ ավելի հստակ՝ քթի պլաստիկ վիրահատության են դիմել: Նրանցից ոմանք սիրով համաձայնում են խոսել այդ մասին, նույնիսկ հրապարակում են իրենց լուսանկարները՝ դեռեւս վիրակապված, անգամ հիվանդանոցից: BRAVO.am-ն առանձնացրել է հայտնիների շրջանում ռինոպլաստիկայի ամենաթարմ օրինակները:
«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ միայն արտաքին տեսքի փոփոխության համար երբեք նման քայլի չէր դիմի. «5 տարի է՝ սրտիս հետ կապված խնդիրներ ունեի, ոչ մի կերպ չէինք հասկանում պատճառը: Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ շնչառությունից է»:
Էսթետիկ նկատառումներով քթի ձեւի փոփոխություն է արել նաեւ Հասմիկ Խոջյանը: Այդ մասին են վկայում դերասանուհու նոր լուսանկարները, որոնք նա վերջերս հրապարակել է սոցցանցային էջերում: Հասմիկը նախընտրում է չխոսել այդ մասին եւ մեկնաբանություն չտալ այս թեմայով:
Երգիչ, սերիալային դերասան Գեւորգ Մկրտչյանը եւս վիրահատել է քիթը: Ընկերուհու՝ Իրինա Այվազյանի հետ լուսանկարում, որն օրերս է հրապարակել Ինստագրամի իր էջում, նա դեռ վիրակապով է: