Survival Condo Project-ը բնակելի շքեղ համալիր է՝ հակահրթիռային նախկին բունկերի տարածքում: Այն գտնվում է ամերիկյան Կոնկորիդա քաղաքին մոտ: Բունկերը կառուցվել է անցյալ դարի 60-ականներին: Մուտքի երկու դուռը միասին կշռում են համարյա 14.5 տոննա, հիմնական պատերի լայնությունը՝ 9 մետր, որը կարող է դիմակայել նույնիսկ միջուկային հարվածին:Բունկերում կարող են ապրել 70 մարդ: Այստեղ պահուստները հարմարավետ կյանքի համար կարող են բավականացնել մի քանի տարի: Այն գտնվում է 174 մետր խորության վրա: Survival Condo-ն ունի շքեղ կյանքի համար բոլոր պայմանները՝ լողավազան, մարզասրահ, 17 տեղանոց կինոթատրոն, խորհրդակցությունների սենյակ: