Թուրքական հեռուստաեթերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը (Տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական «HaberTürk»-ի եթերում խոսել է Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։
Թուրք գործիչն ընդգծել է, որ նման խնդիրները նախընտրելի է լուծել երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։
«Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։ Սակայն պետք է ոչ թե փորձել որոշել՝ ով է ճիշտ, ով սխալ, այլ արագ լուծում գտնել խնդրին», - նշել է նա։
Ուրասը հիշեցրել է, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։
Հաղորդման մասնակից, Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata») է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։
Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», - նկատել է թուրք քաղաքական գործիչը։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ