Եթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին
ՄիջազգայինԱրյունարբու սուլթան մականունը ստացած օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի ծոռը՝ Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ հայերին մեղադրելով Ղարաբաղը օկուպացնելու մեջ։
«Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի, պատմությունից դասեր քաղի։ Որպես օսմանցիների թոռ, վստահ եղեք, որ ինչպես անցյալում եք մեզ վերաբերվել, այդպես էլ վաղն եք վերաբերվելու։ Եթե հետ վերադառնանք, դուք շատ կտխրեք։ Մեր ադրբեջանցի քաղաքացիներին օսմանցու խոսք եմ տալիս, միշտ ձեր կողքին եմ լինելու», - նշել է Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչը։