Ո՞ւմ կլանն է ներկայացնում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը. «Հրապարակ»
Վերլուծական«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարևորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտեսվեց, որովհետև այն ներկլանային բախումների արդյունքում էր հասունացել»:
Ո՞ւմ կլանն է ներկայացնում։ «Կարծում եմ` մեհրիբանյան կադր է»: Տեսակետ կա, որ նշանակումն արվեց ղարաբաղյան բանակցություններն արհեստական ձգձգելու համար։ «Այն, որ բանակցությունների գործընթացն այդ նշանակմամբ տուժելու է՝ միանշանակ է, որովհետև կրթության նախկին նախարարը թեմային չի տիրապետում, և տպավորություն կա, որ ինչ-որ առումով միջնակյալ-գնացող անձ է»:
Այդ դեպքում Զոհրաբ Մնացականյանն է շահում։ «Մի կողմից այդպես է թվում։ Թվում է` դիվանագիտական իր փորձով ու խնդրի տիրապետման նյուանսներով գուցև Մնացականյանը ճնշի դիմացինին, բայց պայմանավորվել Բայրամովի հետ, հաստատ դժվար կլինի»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ