Թանկացումներ դեղերի շուկայում. «Ժողովուրդ»
Վերլուծական«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի ընթացքում պարզեց, որ զգալի բարձրացել է ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղը: Տվյալ դեղի 10 մգ֊անոցի մեկ հատիկը 110 դրամից թանկացել է՝ դառնալով 230 դրամ, իսկ, ահա, 5 մգ-անոցի մեկ հատիկը վաճառվում է 120-130 դրամով: Նշենք նաեւ որ «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել է՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 100-120 դրամ:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ