Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Աննա Հակոբյանը կրկին կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:

Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվող Ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետևյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, և մեռնելու սուրբ պայքարում:

Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին:

Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը:

Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից:

Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայերակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կականց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա և ծեծի ենթարկեցին:

Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում:

Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը:

Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը:

Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը և իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետևանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին և մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլև չեն վախենում անձամբ կռվել և զոհվել հայրենիքի համար:

Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա Հովսեփյան