Թուրքիայի իշխանություններին զայրացրել են Հունաստանում ընթացող բողոքի ակցիաները. Տեսանյութ
TVԹուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը դժգոհություն է հայտնել Հունաստանի արձագանքի վերաբերյալ՝ Այա-Սոֆիայի կարգավիճակը փոխելու և այնտեղ առաջին նամազն անցկացնելու շուրջ:
«Հունաստանը նորից թշնամանք արտահայտեց իսլամի և Թուրքիայի հանդեպ՝ Այա-Սոֆիայի մզկիթը աղոթքների համար բացելու պատրվակով: Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ հունական կառավարությունն ու խորհրդարանը սադրում եմ հասարակությանը և Սալոնիկում հրապարակավ թույլատրում են այրել մեր փառապանծ դրոշը», ասել է Աքսոյը:
Նշենք, որ Սալոնիկում ծայրահեղ աջ «Սրբազան ջոկատ» կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու առթիվ, իսկ բողոքի երթի ընթացքում այրել էին Թուրքիայի դրոշը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ