Համացանցում տարածվել է Մոսկվայում «BMW X5-ով հայերի» տեսանյութը․ մի՛ տրվեք սադրանքի, որ անմեղ մարդիկ չուժեն
TVՀամացանցում տարածվել է տեսանյութ, որում երկու տղամարդ պնդում են, որ «BMW X5-ի հայերն են», որոնք հայտնվել էին կադրում Մոսկվայում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի ժամանակ։ Նրանք հավաստիացնում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, նրանք ողջ եւ առողջ։
«Եկեք այսպես պայմանավորվենք․ եղեք ավելի զուսպ, խելացի եւ խելամիտ։ Մի՛ տրվեք սադրանքի, որպեսզի չտուժեն անմեղ մարդիկ։ Ելնելով այդ իրավիճակից՝ մենք բազմաթիվ եզրակացություններ ենք արել։ Մենք ընդունել ենք իրավիճակն այնքանով, որքանով այն մեզ հասել է։ Մնացածն արդեն կարեւոր չէ։ Մենք պաշտպանել ենք այն ամենն, ինչ հնարավոր էր։ Շնորհակալություն ջերմ խոսքերի եւ մեր հանդեպ վերաբերմունքի համար։ Բոլորիդ գրկում եւ համբուրում եմ»,-տեսանյութում ասում է նրանցից մեկը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ