«Մեհրիբան Ալիևան չի փոխհատուցելու իմ և ձեր կորուստները». Մոսկվայում բնակվող ադրբեջանցի երգիչը դիմում է իր հայրենակիցներին. տեսանյութ
TVՄոսկվայում բնակվող ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է իր հայրենակիցներին և կոչ անում դադարեցնել բոլոր տեսակի պրովոկացիաները` նշելով, որ տեղացի ադրբեջանցիներին այդ կոնֆլիկտները պետք չեն, դրանք պետք են Բաքվի իշխանություններին։
Նաև ներկայացնում է իր կյանքից օրինակներ, որտեղ նշում է որ երեկ վախեցել է խանութում ներկայանալ, որպես ադրբեջանցի, և մեկ օրինակ բերում, որ հայ տաքսու վարորդ է իրեն տեղափոխել, և բարեհաջող տեղ է հասցրել, ինչը ինքը գնահատում է և նշում, որ նա կարող էր տանել և վրեժխնդիր լինել այս օրերին տուժած իր եղբայների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ու կից տեսանյութ հրապարակել։