«Ալաշկերտ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ի մի շարք ֆուտբոլիստները հեռացել են ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը»երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, ՀայկԻշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ:
Ակումբի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը Օգնյեն Չանչարևիչի,Տիագո Կոելյոյի և ավարտված առաջնության լավագույն ասիստենտ Տիագո Գալվաոյի հետ: