Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Կա­րև­որն այն է, որ իրենք անս­խա­լա­կան են, իսկ մյուս­նե­րը՝ «սև» ու «թշնա­մի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակի ընթացքում կրթական համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կապված է նրա հետ, որ կրթության ոլորտը հարմարեցվում է ժամանակակից պահանջներին և մոտեցումներին, որոնք լավագույն հնարավորություններ կստեղծեն կրեատիվ մտածողություն ունեցող, արդի գիտելիքներով և հմտություններով զինված և պետությանը նվիրված քաղաքացիներ ձևավորվելու հարցում։

Ուստի և բնական է, որ որոշ պարբերականությամբ փոփոխվում են կրթության չափորոշիչները, հաշվի են առնվում ոլորտի լավագույն մասնագետների կարծիքներն ու գնահատականները, իսկ գործող տարբերակներին ավելացվում է նորը։ Սակայն զարմանալի է, որ այս մոտեցումը հաշվի չի առնվել ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում։

Եվ պատահական չէ, որ մասնագետների շրջանում դժգոհություններ կան, որ կրթական նոր չափորոշիչները ձևավորելիս իրենց հետ քննարկում տեղի չի ունեցել, և նախագծում տեղ են գտել թերի լուծումներ։ Ու ամենակարևորը՝ նախագծում տեղ գտած դրույթները չեն բխում մատաղ սերնդի մոտ ազգային նկարագրի ձևավորման պահանջներից։

Բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ կրթության մեջ ներմուծվում է այն «հեղափոխական» մոտեցումը, ինչ որդեգրել են ներկայիս իշխանությունները։ 

Այսինքն այն չափորոշիչները, որոնք եղել են նախկինում, դրանց մեջ՝ նաև դրականը, մերժելի են ու անընդունելի։ Ուստի նախկինում գործող համակարգը պետք է արմատապես փոխվի՝ անկախ նրանից, թե որքան կլինի դրա արդյունավետության մակարդակը։ 

Ու ամենամտահոգիչը մնում է այն, որ կրթության ոլորտը համակարգող պաշտոնյաներն այդպես էլ չեն փաստարկում, թե նախկինում կրթական համակարգում ներդրված ծրագրերն ինչո՞վ էին անարդյունավետ, որ հարկ է եղել այդպիսի արմատական փոփոխությունների գնալ։

Պատահական չեն նաև այն շրջանառվող կարծիքները, թե ազգային նկարագրի թուլացմանն ուղղված իշխանությունների քաղաքականությունը տեղ է գտնում ինչպես պետության գործունեության տարբեր ոլորտներում, այնպես էլ կրթական համակարգում դարձել է հիմնական ուղենիշներից մեկը։

Սրանով է պայմանավորված, որ մեծ աղմուկի պատճառ է դարձել շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագիրն ու չափորոշիչները։ Խնդիրն այն է, որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգի սկզբնական տարբերակում ներառված չէին 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպես Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը գրականագետների շրջանում մեծ դժգոհությունների առիթ էր տվել:

Միայն մեծ աղմուկից հետո նախագիծը վերանայվեց, և ոսկեդարն ու միջնադարը ներառվեցին ծրագիր: Ինչպես ասում են՝ դրա համար էլ ենք մեծապես շնորհակալ:

Ոչ պակաս տխուր վիճակ է նաև «Հայոց պատմություն» առարկայի մասով։ Ներկայացված նախագծով «Հայոց պատմություն» առարկան 6-րդ դասարանից հանվում է, իսկ առարկայի դասընթացը մեկնարկում է արդեն 7-րդ դասարանից: 

Եվ լուրջ խնդիր է, որ դասագիրքը միանգամից սկսվում է Ք.ա. 9-րդ դարից՝ Վանի թագավորության սկզբնավորումից: Այդպիսով բաց են թողնվում հայկական վաղ պետական կազմավորումների և հայկական քաղաքակրթության ակունքներին վերաբերող շատ կարևոր թեմաները։

Պատմաբանները նաև ահազանգում են, թե նոր չափորոշիչներով պահպանված չէ «Հայոց պատմություն» առարկայի խրոնոլոգիական տրամաբանությունը, բացի այդ, անհասկանալի են, թե ինչ հիմնավորումներով է կատարվել դասագրքերում թեմաների բաժանումը։ Եվ տպավորություն է, թե վերցվել է պատմության դասավանդման ինչ-որ օտար մոդել և փորձ է կատարվում հրամցնել մեր հանրակրթական համակարգին։

Այս ամենի մեջ շատ ավելի ցավալի է, որ ոլորտի պատասխանատուներն ու չափորոշիչների հանձնախմբերի՝ անհասկանալի տրամաբանությամբ ընտրված անդամները ոչ միայն իրենց համարում են ամենա-ամենա, այլև ամենաանհարիր խոսքերով պիտակավորում ու վիրավորում են վաստակաշատ մանկավարժներին, դասախոսներին, գիտնականներին՝ նրանց համարելով հին, նրանց վիրավորելով: 

Ճիշտ է, օրինակ՝ հայ գրականության պարագայում ի վերջո փոփոխություններ արեցին, բայց, միևնույն է, ընդհանուր առմամբ այստեղ էլ գործում է օրվա իշխանությունների նույն գործելաոճը՝ միակ իրավացին իրենք են, իսկ քննադատողները «նախկին» են, «սև» են, «դավաճան» ու «թշնամի»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ին