Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»


Ինչ մեղադրանքներ են առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել են նշված համայնքապետարանի, ինչպես նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր արարքների բազմաթիվ դրվագներ, որոնց կապակցությամբ իրավական գնահատական է տրվել 31 պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ տվյալ դրվագներին առնչվող այլ անձանց արարքներին, որոշումներ են կայացվել քրեկան հետապնդում չիրականացնելու մասին, այդ թվում՝ ոչ արդարացնող հիմքերով:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կարեն Գրիգորյանը, որը 01.11.2005թ.-01.11.2008թ.-ը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, 01.11.2008թ.-17.06.2018թ.՝ Էջմիածնի քաղաքապետի, իսկ 2009թ.՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի, ԵԿՄ վարչության նախագահության անդամի պաշտոնները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավարների հետ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, կատարել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի շարք հանցավոր արարքներ։

Մասնավորապես՝ Կ.Գրիգորյանը, հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով այդ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու վերաբերյալ: Տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, ունենալով տնօրինության աշխատակիցների նշանակման և ազատման, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010թ. համապատասխան հրամանով, որպես իր ղեկավարած հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, իր ղեկավարին՝ Կ.Գրիգորյանին, չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նրա աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա մինչև 04.06.2018թ. համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանը, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ անդամի հետ ունեցած փոխհարաբերություններով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 30.12.2010թ.-ին «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենին կարգադրել է՝ որպես ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու նշանակելու վերաբերյալ: Ապա տնօրենին ուղղված իր մեկ այլ կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնարարել է վեջինիս վերանշանակել անվանափոխված «Մշակույթ» ՀՈԱԿ-ում՝ նույն պաշտոնում: Քննության տվյալներով՝ նշված անձն աշխատանքի չի հաճախել և աշխատանքը չի կատարել, սակայն համայնքապետարանի բյուջեից նշված ՀՈԱԿ-ին հատկացված ֆինանսական միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Կ.Գրիգորյանը համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին բանավոր ցուցում է տվել ԵԿՄ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի վերոհիշյալ անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում հիմնարկի տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, օժտված լինելով վարչության աշխատակիցների նշանակման և ազատման կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման վարչատնտեսական լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի տրանսպորտի բաժնի հերթապահ վարորդ աշխատանքի է ընդունել Կ.Գրիգորյանի կողմից մատնանշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, իր ղեկավարին չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից՝ որպես աշխատավարձ, նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ։

Այնուհետև, Կարեն Գրիգորյանը, իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար, բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին նրան գրանցել՝ որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հրամանով իր ընտանիքի վարորդին նշանակել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա՝ նշանակել ավագ վարորդ, սակայն վերջինիս կողմից փաստացի իր այդ աշխատանքը չկատարելու, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, բյուջետային հիմնարկի տնօրենը աշխատավարձի հաշվարկի ցուցակներում վերջինիս ընտանիքի վարորդի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Արդյունքում՝ դրա հիման վրա՝ որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, իսկ որպես բժշկական ապահովագրության վճար՝ «Ռոսգոստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Վաղարշապատ համայնքի ղեկավարը, հաշվի առնելով այն, որ իր վարորդն աշխատում է որպես ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին գրավոր կարգադրել է՝ փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին նշանակել նույն վարչության պետի տեղակալ, որի հիման վրա՝ հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով վերջինիս նշանակել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի Կարեն Գրիգորյանի անձնական վարորդը լինելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, նշված վարչության աշխատավարձի ցուցակներում, ինչպես նաև վարչական կազմի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան որպես աշխատավարձ վճարել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարել է ընդհանուր 685.410 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ այդ կերպ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենը, հանդիսանալով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի համար շինանյութերի գնումներ կատարելու նպատակով կազմավորված հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամի և քարտուղարի հետ, 2011-2017թթ. գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ հայտերի բացման և գնահատման նիստին որպես գնային առաջարկ ընդունել և արձանագրել է նշված օրենքին չհամապատասխանող մասնակից ԱՁ-ի կողմից ներկայացված, սակայն չստորագրված, մերժման ու վերադարձման ենթակա 0,5մմ-ոց ցինկապատ պրոֆիլային թիթեղի մասով 10.166.400 ՀՀ դրամ արժեքով գնային առաջարկը, այլ ոչ թե՝ համապատասխան ռեկվիզիտները պարունակող ու 1.114.000 ՀՀ դրամ նվազ արժեքով գնային առաջարկը։ Այնուհետև, հանձնաժողովի նախագահը, վերոնշյալ կարգի համաձայն, միաժամանակ հանդիսանալով պատվիրատուի՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի ղեկավարը, նշված թանկ գնային առաջարկով նույն ԱՁ-ի հետ կնքել է պայմանագիր և մատակարարումների դիմաց վճարել ընդհանուր 1.114.000 ՀՀ դրամ ավել գումար, ինչի հետևանքով համայնքապետարանին պատճառվել է էական վնաս։

Բացի այդ, Կարեն Գրիգորյանն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Վաղարշապատում գտնվող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին կրկին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, ինչի արդյունքում հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել նրան և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, մինչև 2018թ. հունիսը Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը նշված վարչության աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 2018թ. հունիսը նրան որպես աշխատավարձ վճարել ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, ինչի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, աշխատանքի է ընդունել նշված անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, փոխարենը համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունը փաստացի ապահովող աշխատակից լինելու պայմաններում, վերոնշյալ շարժառիթներով նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ ու դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 18.06.2018թ. որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 440.153 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանի անչափահաս զավակները լրացուցիչ համաձայնագրերով ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ոչ թե ծնողների հաշվից, այլ՝ համայնքապետարանի բյուջեից՝ համայնքին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, 2008թ-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միաժամանակ լինելով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008-2017թթ. ընկած ժամանակահատվածում, ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի միջոցառումների և Հաղթանակի ու խաղաղության օրվա տոնի առիթներին Վաղարշապատի համայնքապետարանի կողմից ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է թվով երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը՝ համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝

1. Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

2. «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ),

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքում