Դպրոցահասակ երեխան քնի մեջ մահացել է կորոնավիրուսից․ Mirror
ՄիջազգայինԱՄՆ-ում իննամյա Կիմորա Լինումը մահացել է կորոնավիրուսից՝ քնած ժամանակ, հաղորդում է Mirror֊ը։ Նրա մահից մի քանի օր առաջ երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 37,7 աստիճան: Հոսպիտալում աղջկան հետազոտելուց և բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները նրան տուն ուղարկեցին՝ ենթադրելով, որ նրա սեզոնային գրիպ է։ Միևնույն ժամանակ, երեխան COVID-19 բացառելու համար թեստ չհանձնեց: Մի քանի օր անց աղջիկը ավելի լավ էր զգում: Երեկոյան փողոցում իր ընկերների հետ խաղալուց հետո երբ վերադարձավ տուն, երեխան անսովոր հոգնածություն էր զգում։ Նա գնաց քնելու և այլևս չարթնացավ, հայտնում են երեխայի ծնողները: Կորոնավիրուսի թեստը անցկացվեց արդեն աղջկա մահից հետո, ինչի աչդյունքը դրական էր։