Արթուր Վանեցյանին վերագրվող գործը շինծու է
TV«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է ԱԱԾ-ում բացատրություն տալ, քանի որ իրեն վերագրվող գործը նա շինծու է համարել: Վանեցյանի կարծիքով այն ինչ այսօր իրականացվում է իր հանդեպ, իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդման արդյունք է: Նա, նույնիսկ, նախապատրաստվող գործով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել և, բնականաբար, որևէ պարտավորություն չուներ ԱԱԾ գնալու, բայց այցելել է՝ հարգելով այս ինստիտուտը։
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում` նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը, սակայն, ինչ էլ որ լինի, նա շարունակելու է իր սկսած գործը:
Վանեցյանը նշել է նաև, որ ինքն ակտիվ համագործակցում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և չի բացառվում, որ առաջիկայում հանդիպի նաև ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ:
Այնպես որ իշխանությունների այս փորձը ևս կարելի է բավականին անհաջող և չստացված համարել: