Բայդենը կասկածի տակ է դրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը
ՄիջազգայինԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը կասկածի տակ է դրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նրա խոսքերով, բոլոր մշակումները պետք է լինեն «թափանցիկ», որպեսզի ամերիկացի փորձագետները կարողանան հետևել գործընթացներին: Ըստ Բայդենի, մարդիկ աստիճանաբար կորցնում են հավատն այն խոսքերի նկատմամբ, որոնք ասում է նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատվաստանյութի վերաբերյալ:
Բայդենը նաև ասել է, որ չի հասկանում, թե ինչպես է այն տրամադրվելու ԱՄՆ բոլոր քաղաքացիներին: Միևնույն ժամանակ, նա նշել է բնակչությանը դեղորայքի ամբողջ ծավալով մատակարարման կարևորությունը: