Մահացել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունը
ՄիջազգայինԳերմանական հովվաշունը, որն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունն է, մահացել է ախտորոշումից մեկ ամիս անց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 7-ամյա Բադդին ապրիլի կեսերին շնչառական խնդիրներ է ունեցել, իսկ հունիսի սկզբին ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Բադդին մահացել է հուլիսի 11-ին: