Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ
ՄիջազգայինՃապոնիայում առաջին անգամ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Քովիդ-19» է հայտնաբերվել երկու շների մոտ, որոնք տարբեր տերերի են պատկանում, որոնց մոտ նախկինում նույնպես կորոնավիրուս է հաստատված եղել:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anicom Holdings Inc ընկերությանը, որն ապրիլի սկզբից ի վեր կենդանիների խնամքի անվճար ծառայություն է իրականացնում, քանի դեռ նրանց տերերը բուժվում են կորոնավիրուսից: Ընկերությունում խնամել են 29 շան, 12 կատվի և մեկ ճագարի:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ