Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար»
ՄիջազգայինՖրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։
Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։
«Le Monde»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ