Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար
ՄիջազգայինԱմերիկյան Microsoft կամ որևէ այլ ընկերություն չինական ByteDance-ի հետ TikTok սոցցանցը ձեռք բերելու շուրջ գործարք պետք է կնքի մինչև սեպտեմբերի 15-ը, այլապես հավելվածի աշխատանքը կարգելվի Միացյալ Նահանգներում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը TikTok-ի հարցը քննարկել է Microsoft-ի ղեկավարության հետ: «Մենք հիանալի զրույց ենք ունեցել, նա զանգել է ինձ, որ իմանա, թե ինչ եմ այդ մասին մտածում: Ես ասացի, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը չի կարող վերահսկվել Չինաստանի կողմից»,- հայտարարել է Թրամփ:
«Ես դեմ չեմ, որ Microsoft-ը կամ մեկ այլ խոշոր, անվտանգ և ամերիկյան ընկերություն գնի այն: Ես ժամկետ եմ սահմանել՝ մինչև սեպտեմբերի 15-ը, որից հետո այն դուրս կգա ԱՄՆ-ի բիզնես ոլորտից»,- հավելել է ամերիկաjի ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Microsoft-ը հաստատել էր, որ մինչ սեպտեմբերի 15-ը կավարտի TikTok-ի գնման շուրջ բանակցությունները: